Archive

This is my archive

Տեղի ունեցավ ԼԳԲՏ թեմայով պաստառների հեռացման հերթական դատական նիստը

Մարտի 21-ին Երևանի վարչական դատարանում տեղի ունեցավ Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի հերթական նիստը, որը վերաբերվում է ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ հանդուրժողականություն սերմանող պաստառների հեռացմանը։ Նիստի ընթացքում հայցվոր կողմը միջնորդեց, որպեսզի որպես վկա դատարան հրավիրվի պաստառները տեղադրած Նուշիկյան ասոցիացիա ՍՊԸ-ի աշխատակից Գայանե Առուստամյանը՝ պարզելու, թե ինչու… Read More

ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է Իրավունք թերթին առնչվող Հայաստանի դեմ հայցը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կոմունիկացրել է Մինասյանը և այլոք ընդդեմ  Հայաստանի հայցը, որը վերաբերվում է Իրավունք թերթի տարածած ատելության և խտրականության քարոզին։ 2014թ․ Իրավունք թերթը «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը․ ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» հոդվածում հրապարակել էր Ֆեյսբուքի 60 օգտատերերի հիպեռհղումները՝ կոչ անելով նրանց… Read More

«Հավասարություն Հայաստան»-ը 2500 դոլար է փոխանցել Փինքի դրամահավաքին

ԱՄՆ-ում հիմնված «Հավասարություն Հայաստան» (Equality Armenia) կազմակերպությունը դեկտեմբերի 2-ին դրամահավաք-երեկո էր կազմակերպել Փինք Արմենիային նվիրատվություն անելու նպատակով, և հավաքված 2500 դոլարը փետրվարի 26-ին փոխանցել է մարզերում համայնքների ստեղծման առցանց դրամահավաքին։ Փասադենայում անցկացված միջոցառմանը մասնակցել են ամերիկահայ մի շարք անվանի մարդիկ՝ արվեստագետներ, համայնքային առաջնորդներ, պաշտոնյաներ, որոնց ուրախ ժամանցն ապահովել են… Read More

Քաղաքապետարանը պետք է ապացուցի, որ Փինքի իրավունքները չի խախտել

Փետրվարի 1-ին Երևանի վարչական դատարանում տեղի ունեցավ Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն (Փինք Արմենիա) ընդդեմ Երևանի քաղաքապետարանի գործով նախնական դատական նիստը։ 2017թ․ մայիսի 27-ին «Նուշիկյան ասոցիացիա» գործակալությունը Երևանի քաղաքապետարանի պահանջով ապամոնտաժել էր Փինք Արմենիայի հետ կնքած պայմանագրի հիման վրա ԼԳԲՏ մարդկանց հանդեպ հանդուրժողականություն սերմանող սոցիալական գովազդները։ Նիստին քննարկվեց հայցվորի… Read More

ՀՌՎ-ի զեկույցը՝ ԼԳԲՏ խնդիրների մասով

Մինչև 2017թ․ օգոստոս անձի սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության համար 9 ֆիզիկական բռնության եղել, հղում անելով Փինք Արմենիային՝ գրում է «Հյումըն Ռայթս Վոչ» (ՀՌՎ) իրավապաշտպան կազմակերպությունը տարեկան զեկույցում։ Որոշ դեպքերում իրավապահ մարմինները բռնության դեպքերի առիթով հետաքննություն են սկսել, սակայն օրենքը սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով ատելության հարցագործությունների համար… Read More

Տեղի ունեցավ Փինքի տարեկան ժողովը

Հունվարի 18-ից 20-ը տեղի ունեցավ Փինք Արմենիայի տարեկան ժողովը, որին մասնակցեց կազմակերպության ողջ անձնակազմը։ Երեք օրվա ընթացքում քննարկվեց և վերանայվեց կազմակերպության ռազմավարությունը, ամփոփվեց 2017թ․ իրականացրած գործողությունները և պլանավորվեց 2018թ․ անելիքներն, ըստ ռազմավարական ուղղությունների։ Քննարկվեց նաև ծառայությունների մատուցման, ֆինանսական, մարդկային ռեսուրսների քաղաքականությունները, ինչպես նաև մասնագիտական էթիկայի կանոնները։ Մինչև տարեկան ժողովը մենք… Read More

ԼԳԲՏԻ իրավապաշտպանները «նվազ հավասար» են․ «Ամնեսթի»-ի զեկույցը

«Ամնեսթի Ինթերնեյշընըլ» (ԱԻ) իրավապաշտպան կազմակերպությունը ԵԱՏՄ երկրներում՝ Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում (բացի Ռուսաստանից) հետազոտություն է իրականացրել՝ պարզելու ԼԳԲՏԻ իրավապաշտպանների վիճակը։ ԱԻ-ն գրում է, որ ուսումնասիրության արդյունքում, նրանք եկել են այն եզրահանգման, որ իրավապաշտպաններն ու ակտիվիստները, որոնք ուղղակիորեն զբաղվում են ԼԳԲՏԻ հարցերով «նվազ հավասար» են իրենց զգում, քան այլ հարցերով զբաղվող… Read More

Փինքը նշեց 10-ամյակը ու իր լավագույն աջակիցներին մրցանակ շնորհեց

Դեկտեմբերի 20-ին նշեցինք Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ի (Փինք Արմենիա) 10-ամյակը։ Միջոցառմանը տեղադրել էինք 10 սեղան, որոնց վրա, ըստ տարիների, ներկայացված էր Փինքի գործունեությունը, թե որ տարում ինչ է արվել ու ինչերի միջով է անցել կազմակերպությունը։ Ծնունդի ժամանակ Փինքի համար դրամահավաք էինք կազմակերպել, իսկ հագանակողներին նվերներ հանձվեցին՝ պոստերներ, գրքեր, «Ինչպես դու» ամսագրի համարներից, կախազարդ, «Լսիր ինձ» ֆիլմի սկավառակ։ Բացի դա, ծնունդին մրցանակներ հանձնվեցին Փինքի աջակիցներին։ Եվ այսպես, Փինքի լավագույն աջակից մրցանակին արժանացան՝ Հայաստանում Նորվեգիայի պատվո հյուպատոս Թիմոթի Սթրեյթը, որը կազմակերպության հիմնադրման օրից աջակցում է Փինքին։   Գրիգոր Սիմոնյանը, որը դեռ 2002թ․-ից, երբ հոմոսեքսուալ հարաբերությունները քրեորեն պատժելի էին, Հայաստանից ու սփյուռքից համախմբեց ԼԳԲՏ մարդկանց՝ հիմք դնելով Հայաստանում ԼԳԲՏ շարժմանը։   Լուսանկարիչ Նազիկ Արմենակյանը, որի «Մենակության շտամպը» լուսանկարչական գիրքը պատկերում է տրանս սեքս աշխատողների կյանքն ու խնդիրները։   Ռեժիսոր Գագիկ Ղազարէն՝ 10 ԼԳԲՏ մարդկանց մասին «Լսիր ինձ։ չպատմված պատմություններ ատելությունից անդին» վավերագրական ֆիլմը նկարելու համար։   Միկա Արտյանը, որը 2006թ․ վարում է Unzipped Gay Armenia բլոգը ու աշխարհին ներկայացնում Հայաստանում ԼԳԲՏ անձանց խնդիրները։   Լրագրող Արաքս Մամուլյանը՝ ԼԳԲՏ անձանց խնդիրներին անդրադառնալու համար։   Իրավաբան Վահան Բուռնազյանը, որը տարիներ ի վեր իր գիտելիքներն ու փորձն է փոխանցում կազմակերպության աշխատակիցներին, ինչպես նաև իր մեծ գրադարանով է կիսվել Փինքի հետ։   Իրավապաշտպան, լուսահոգի Միքայել Դանիելյանը, որը Հայաստանում առաջիններից էր, որ սկսեց զբաղվել ԼԳԲՏ մարդու իրավունքների պաշտպանությամբ ու մեծ դեր ունի Փինքի զարգացման հարցում։   Շնորհակալություն բոլոր ներկաներին, որ եկան կիսելու մեր ուրախությունը։ Իսկ հիմա շարժվենք միասին դեպի նոր տասնամյակ։ Read More

Տեղի են ունեցել «Մենք կապված ենք» մենախոսությունները

2017թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Փինք Արմենիան իրականացրել է երեք միջոցառում «#ՄենքԿապվածԵնք. մենախոսություններ» խորագրով: Միջոցառումների նպատակն էր հայաստանաբնակ ԼԳԲՏ անձանց և համախոհների խնդիրները և դժվարությունները հասանելի դարձնել. որքան էլ խնդիրները տարբեր են, այնուամենայնիվ մենք միայնակ չենք և կարող ենք կիսել միմյանց դժվարությունները և հաջողությունները: Մենախոսություններն անցկացվել են Երևանում (հոկտեմբերի 19), Վանաձորում (նոյեմբերի… Read More