Տեղի ունեցավ «Հանդուրժողականություն և հոմոֆոբիա» ֆորում-թատրոնը

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ նախաձեռնությամբ նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Հանդուրժողականություն և հոմոֆոբիա» թատրոն-քննարկումը:
Միջոցառումը թատերախաղի տեսքով էր: Այն սկսվում է ֆեյսբուքյան երկու օգտատերերի վիճաբանությամբ, որոնցից մեկը մարմնավորում է «հոմոֆոբիա»-ն, իսկ մյուսը` «հանդուրժողականություն»-ը: Օգտատերերի վեճին միջամտում է «Գուգլ» որոնողական կայքին մարմնավորող կերպարը, որը պատասխանում է բանավիճողների բարձրացրած հարցերին:

Ներկաները հնարավորություն ունեցան մասնակցել քննարկմանը, մեկնաբանություններ անել, հարցեր բարձրացնել, ինչպես նաև հավանել կամ չհավանել մասնակիցների ներկայացրած փաստարկները:
Քննարկումից հետո մասնակիցներն իրենց գրավոր մեկնաբանություններն ու հավանությունները թողեցին արդեն իսկ բարձրաձայնված կարծիքների և մտքերի շուրջ:
Այլ նորություններ
Նորությունների բաժին
ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ ատելությունը՝ որպես ծանրացնող հանգամանք․ Նախադեպային որոշում
21-05-2026