Լրամփոփ | հուլիս 2024

01-08-2024

Կայացավ 9-րդ Ծիածան ֆորումը

Ավելի քան 150 մասնակից, տասնյակ զուգահեռ քննարկումներ ու աշխատարաններ, ինչպես նաև 4 պանելային քննարկում՝ 20 հիմնական խոսնակներով․ այսպիսի հագեցած օրեր ենք ունեցել 2024թ․ հուլիսի 12-ին և 13-ին Երևանում անցկացվող 9-րդ հայկական Ծիածան ֆորումի ժամանակ։

Ֆորումի նպատակն է քննարկել ԼԳԲՏ+ անձանց հիմնախնդիրները և քայլեր ձեռնարկել ԼԳԲՏ+ շարժման զարգացման համար, իսկ այս տարվա խորագիրն է՝ «Համայնք և հասարակություն․ բացառումից ներառում»։

2024 թ․ ֆորումի ժամանակ քննարկվեցին ինչպես ԼԳԲՏ+ ակտիվիզմին առնչվող և ներհամայնքային թեմաները, այնպես էլ՝ անդրադարձ կատարվեց կրթական, մշակութային, սոցիալ-տնտեսական, առողջապահական և իրավական ոլորտներում ԼԳԲՏ+ անձանց ներգրավվածության հարցերին։ Միջոցառման ժամանակ նաև վեր հանվեցին ԼԳԲՏ+ անձանց համար կարևոր և հրատապ հարցեր, ինչպիսիք են զգայուն մասնագետների կարիքը, համայնքի տեսանելիությունը սոցիալական մեդիայում, անվտանգային իրավիճակի ազդեցությունը, միգրացիան, ընտանեկան հարաբերությունները և այլն։

Փինքի ներկայացուցիչը մասնակցել է Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին

Հուլիսի 8-18-ը Նյու Յորքում, ԱՄՆ տեղի է ունեցել Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորում (ԲՄՔՖ) 2024-ը, որը Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ)-ի կենտրոնական հարթակն է համաշխարհային մակարդակում հետևելու և դիտարկելու Կայուն զարգացման 2030 օրակարգի իրացման և Կայուն զարգացման նպատակններին (ԿԶՆ-ներ) հասնելու ընթացքը։

Փինքի և ԼԳԲՏ+ հավասարության արևելյան եվրոպայի կոալիցիայի ներկայացուցիչը մասնակցեց ԲՄՔՖ-ին՝ նպատակ ունենալով ներգրավվելու ներկայացուցչությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ քննարկումներին և բարձրանելու իրազեկումը Հայաստանում և տարածաշրջանում առկա խնդիրների մասին, Հայաստանի Կամավոր ազգային զեկուցման ժամանակ (ԿԱԶ) հանդես գալու ուղերձով և մասնակցելու տարբեր առընթեր միջոցառումներին, որոնք ուղղված էին քննարկելու ոչ մեկին՝ ներառյալ ԼԳԲՏ+ անձանց, հետ չթողնելու սկզբունքով ԿԶՆ-ներին հասնելու առաջընթացը և մարտահրավերները։

ԲՄՔՖ-ի ընթացքում Հայաստանը ներկայացրել էր իր երրորդ Կամավոր ազգային զեկուցման հաշվետվությունը 2024թ․-ի համար՝ Կայուն զարգացման նպատակների 2030 օրակարգի իրականացման առաջընթացի մասին։ Հաշվետությունը ներկայացվեց դիտարկման 2024թ․ հուլիսի 15-ին։ Բացի մինչ դիտարկումը մատնանշող զեկույցի պատրաստումից, Փինքի ներկայացուցիչը, հանդես գալով ԼԳԲՏԻ շահագրգիռ խմբի աջակցությամբ, դիտարկման ընթացքում կարողացավ հանդես գալ ուղերձով։

ՁԻԱՀ-ի 25-րդ միջազգային համաժողով

Գերմանիայի Մյունխեն քաղաքում այս շաբաթ տեղի է ունենում ՁԻԱՀ-ի 25-րդ միջազգային համաժողովը։ Փինքի իրավաբան Վաղինակ Տեր-Հովհաննիսյանը մասնակցում է այս կարևոր միջոցառմանը, որտեղ հետազոտողներ, բժիշկներ, ակտիվիստներ, քաղաքական գործիչներ և այլ շահագրգիռ կողմեր ​​ամբողջ աշխարհից հավաքվում են՝ քննարկելու խնդիրները և ստեղծելու ավելի արդյունավետ հակազդեցություն ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մարտահրավերներին: