Պատրաստել ենք տեղեկատվական գրքույկ ԼԳԲՏ+ փախստականների, ապաստարան հայցողների համար
Տարեց տարի փախստականների թիվը աճում է ինչպես ամբողջ աշխարհում, այդպես էլ Հայաստանում։ Այս աճը պայմանավորված է սոցիալ-տնտեսական, քաղաքական և մի շարք այլ հիմնախնդիրներով։ ԼԳԲՏ+ փախստականները առավել խոցելի են, քանի որ վտանգ կա բախվելու բազմաշերտ խտրականության՝ պայմանավորված սեռական կողմնորոշմամբ, գենդերային ինքնությամբ, հաշմանդամության կարգավիճակով, ռասայով, մաշկի գույնով և այլն։
Այս գրքույկը ուղղված է աջակցելու և ուղղորդելու ԼԳԲՏ+ փախստականներին Հայաստանում։ Այստեղ Դուք կարող եք գտնել առաջնային տեղեկություն, թե ինչպես կողմնորոշվել ՀՀ-ում հասանելի աջակցության տարբեր ձևերից, որ դեպքում ուր դիմել, ինչ իրավունքներ ու իրավական կարգավորումներ են առկա, որտեղ և որ կառույցներին է հնարավոր դիմել բռնությանը կամ խտրականությանը բախվելիս։
Այս ուղեցույցում ներառված հղումները և տեղեկությունը ներկայացված են 2025 թ.-ին հասանելի տվյալներին համապատասխան։ Եթե կարդալու պահին որոշ հղումներ չաշխատեն, ապա կարող եք փորձել անգլերենով փնտրել նշված կառույցների և կազմակերպությունների տվյալները որոնողական հավելվածներով։
Ուղեցույցը հասանելի է հինգ լեզուներով՝ հայերեն, պարսկերեն, արաբերեն, ռուսերեն և անգլերեն։
Այլ նորություններ
Նորությունների բաժին




