Archive

This is my archive

Դրամաշնորհային մրցույթ

«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ։ Այն իրականացվում է Մոլդովայում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան ֆինանասական աջակցությամբ՝ «ԼԳԲՏ+ հավասարության Արևելյան Եվրոպայի կոալիցիայի» հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում։ Սույն մրցույթի շրջանակում ընդունվում են ծրագրային առաջարկներ մինչև 4 ամիս տևողությամբ մինչև 2,100,000 ՀՀ դրամ ծրագրային բյուջեով։ Ծրագրերը կարող են իրականացվել 2024թ․ մայիսից… Read More

«Ես մասնագիտության աշխարհում» եռօրյա դասընթաց

Փինքը, Մոլդովայում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ, մարտի 29-31-ը կազմակերպում է մասնագիտական աճի և կողմնորոշման եռօրյա դասընթաց՝ «Ես մասնագիտության աշխարհում» թեմայով։ Դասընթացի շրջանակներում բացահայտելու ենք մեր մասնագիտական և անձնային առանձնահատկությունները, խոսելու ենք մասնագիտական պրոֆայլների մասին, սովորելու ենք գրել և ներկայացնել ինքնակենսագրականներ, օգտվել աշխատանքային կայքերից և պատրաստված ներկայանալ աշխատանքային հարցազրույցներին։ Հանդիպումներն… Read More

Նոր դրամաշնորհ ՀԿ-ների համար

Փինք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ։ Ակնկալվող յուրաքանչյուր ծրագրային առաջարկի բյուջեն պետք է կազմի 1-2մլն ՀՀ դրամ։ Ծրագրի տևողությունն առավելագույնը 2 ամիս է: Ենթադրամաշնորհային մրցույթին կարող են մասնակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններ՝ ներառյալ ԼԳԲՏԻ կազմակերպությունները: Ենթադրամաշնորհային նախագծերը պետք է ուղղված լինեն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խարանի, խտրականության ու բռնության… Read More

«Հաղորդակցություն և հանրային ընկալում» թեմայով դասընթաց

«Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն հրավիրում է մասնակցելու «Հաղորդակցություն և հանրային ընկալում» թեմայով դասընթացին, որն ուղղված է Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքի ձևավորման հարցերին։ Դասընթացը նախատեսված է ԼԳԲՏ հարցերով զբաղվող ՀԿ-ների և նախաձեռնությունների, ինչպես նաև իրավապաշտպան կազմակերպությունների համար։ Դասընթացը տեղի կունենա 2023 թ․-ի մարտի 3-ից 5-ը Հայաստանի հանգստյան վայրերից մեկում (մեկնումը՝ մարտի… Read More

Փոքր դրամաշնորհային մրցույթ

Փինք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ։ Ընդունվում են ծրագրերի առաջարկներ՝ մինչև 3 ամիս տևողությամբ, և առավելագույնը 2․000․000 ՀՀ դրամ ծրագրային բյուջեով։ Դրամաշնորհին կարող են դիմել այն հասարակական կազմակերպությունները, որոնց գործունեությունը կապված է ԼԳԲՏ+ անձանց, կանանց իրավունքների պաշտպանության կամ առնչվող ոլորտներում։ Դրամաշնորհին կարող են դիմել նաև նախաձեռնություններ, սակայն… Read More

Հոմոֆոբիան խլեց ևս երկու կյանք

Հոկտեմբերի 20-ի երեկոյան Դավթաշենի կամրջից երկու երիտասարդներ են ցած նետվել։ Երկուսն էլ մահացել են։ Ինքնասպան լինելուց առաջ տղաներն Ինստագրամում լուսանկարներ են հրապարակել՝ հետևյալ գրառմամբ․ «Երջանիկ ավարտ․ լուսանկարներով կիսվելու և մեր հետագա գործողությունների վերաբերյալ որոշումներն ընդունվել են երկուսիս կողմից՝ համատեղ կերպով»։ Նկարներից մեկում նրանք համբուրվում են։ Ցավոք,… Read More

Վեբ կայքի մշակման տեխնիկական առաջադրանք

Փինք իրավապաշտպան ՀԿ-ն փնտրում է վեբ ծրագրավորման մասնագետներ կամ ընկերություններ կազմակերպության վեբ կայքը վերանախագծելու և վերակառուցելու համար՝ հիմնվելով կազմակերպության կարիքների վրա։ Տեխնիկական առաջադրանքի առաջարկ կարող են ներկայացնել վեբ ծրագրավորման ընկերություններ կամ անհատներ։ Տեխնիկական աջակցությունը իրենից ենթադրում է՝ Վեբ կայքի տեխնիկական… Read More

Կազմակերպության կարողությունների զարգացում անվտանգության ապահովման ոլորտում

Հայտարարության հրապարակման սկիզբը՝ սեպտեմբերի 6, 2022 թ․ Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 23, 2022 թ․ Հայտարարող կազմակերպություն՝ «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը փնտրում է տեղական կազմակերպություն կամ անհատ փորձագետներ՝ տրամադրելու վերապատրաստում և խորհրդատվական ծառայություններ Փինքին և գործընկեր այլ քաղաքացիական հասարակության… Read More

Փոքր դրամաշնորհային մրցույթ

Փինք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարում է փոքր դրամաշնորհային մրցույթ ուղղված մեկ կամ երկու գործողությունների իրականացմանը՝ հոկտեմբերի 11-ին նշվող Ազնվանալու (coming out) օրվան ընդառաջ։ Ընդունվում են ծրագրերի առաջարկներ՝ հետևյալ տևողությամբ՝ սեպտեմբերի 12-ից մինչև հոկտեմբերի 30-ը և առավելագույնը 3․000․000 ՀՀ դրամ ծրագրային բյուջեով։ Դրամաշնորհին կարող են դիմել այն հասարակական կազմակերպությունները, որոնց գործունեությունը… Read More