Archive

This is my archive

Տեղի ունեցավ երկրորդ Եվրոպական Լեսբի* կոնֆերանսը

2019թ․ ապրիլի 12-14-ը Կիևում տեղի ունեցավ երկրորդ Եվրոպական լեսբի կոնֆերանսը, որի հիմնական նպատակներից մեկը լեսբի* կանանց տարածք տրամադրելն էր՝ եվրոպական լեսբի* շարժման համար քաղաքական օրակարգ և աշխատանքային պլան մշակելու համար, ինչն էլ նպատակ ունի մեծացնելու լեսբի* համայնքի ազդեցությունը և տեսանելիությունը բոլոր ոլորտներում։ Հարյուրավոր լեսբի* ակտիվիստներ, արվեստագետներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ 40… Read More

ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելություն հարուցելը հանցանք է

Ապրիլի 5-ին ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կայացել են «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումներ, որոնց մասնակցել են ինչպես պետական և միջազգային կառույցների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Քննարկման ընթացքում օրակարգով նախատեսված ելույթների շրջանակում, սահմանված կարգի համաձայն, գրանցվելուց… Read More

Ատելության խոսքի առկա իրավակարգավորումներն ու բացերը

Ապրիլի 4-ին տեղի ունեցավ Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի և Մարդու իրավունքների տուն Երևանի կողմից նախաձեռնված քննարկումը՝ ատելության խոսքի առկա իրավակարգավորումների ու բացերի վերաբերյալ։ Հանդիպման բանախոսներն էին Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի իրավաբան՝ Նվարդ Փիլիպոսյանը, ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի ասպիրանտ՝ Սրբուհի Գալյանը և «Փինք» իրավապաշտպան հասարակական… Read More

Ապրիլի 12-ը՝ Լռության օր

Լռության օրվա գաղափարը սկիզբ է առել 1996թ․, երբ ԱՄՆ-ում Վիրջինիա համալսարանի ուսանողուհի Մարիա Պալզետին նախաձեռնեց միջոցառում՝ ԼԳԲՏ ուսանողների նկատմամբ բռնությունը և նվաստացումը ավելի տեսանելի դարձնելու համար։ Լռության օրը նշվում է յուրաքանչյուր տարվա ապրիլին։ Այդ օրը ուսանողները լռության խոստում են տալիս՝ ներկայացնելու համար ԼԳԲՏ անձանց լռեցումը ուսումնական հաստատություններում։ Հայաստանում Լռության օրը… Read More

ՄԻՊ 2018թ․ հաղորդումը՝ ՍԿԳԻ հիմքով խտրականության տեսանկյունից

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է 2018թ․ հաղորդումը, որում անդրադարձ է կատարվել նաև սեռական կողմնորոշման հիմքով, ինչպես նաև ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խտրականությանը։ Հաղորդման մեջ նշվում է, որ օրենսդրության ուսումնասիրության արդյունքում վեր է հանվում այն խնդիրը, որ օրենսդրության մեջ բացակայում են այնպիսի կարգավորումներ և մեխանիզմներ,… Read More

ԼԳԲՏԻ իրավունքները Հայաստանում․ Իլգա-Եվրոպա

Այս տարվա սկզբին Իլգա-Եվրոպան հրատարակել է իր տարեկան զեկույցը գեյ, լեսբի, բիսեքսուալ, տրանս և ինտերսեքս մարդկանց իրավունքների իրավիճակի մասին 2018 թվականի հունվարից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածի համար։ Հայաստանի մասին բաժինն անդրադառնում է պատգամավորների հոմոֆոբ արտահայտություններին, ինչպես նաև Շուռնուխ գյուղում 9 ԼԳԲՏ և համախոհ անձանց վրա կազմակերպված… Read More

«Սոցիալական աշխատանքը ԼԳԲՏ համայնքի հետ» զեկույցի ներկայացումը կոնֆերանսի ընթացքում

Մարտի 19-ին Երևանում՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում, տեղի ունեցավ «Սոցիալական աշխատանքը փոխակերպվող հասարակությունում․ զարգացման հեռանկարները» թեմայով կոնֆերանս, որը կազմակերպվել էր ՀՊՄՀ-ի սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի և «Սոցիալական աշխատող․ աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից։ Կոնֆերանսին մասնակցում էին ոլորտի մասնագետներ, հասարակական կազմակերպություններից, դպրոցներից, բուհերից ներկայացուցիչներ, ուսանողներ և դասախոսներ։ Կոնֆերանսին մասնակցում էր նաև… Read More

Ինչպիսին էլ լինես՝ կընդունեմ քեզ (տեսահոլովակ)

Մենք պատրաստել ենք նոր տեսահոլովակ, որն ուղղված է ծնողներին։ Պետք է երեխային ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա։ Ծնողի սերը չի զանազանում, թե իր զավակն ինչպիսին է, այլ սիրում է նրան ծնված օրվանից և ցանկանում է, որ նա երջանիկ և անհոգ լինի կյանքում: Read More

Ատելության խոսքը հայկական մեդիայում․ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի զեկույցը

Հայաստանի հելսինկյան կոմիտեն հրապարակել է զեկույց, որում ներկայացված են հայկական լրատվամիջոցների հրապարակած նյութերի մոնիթորինգի արդյունքները՝ ատելության խոսքի սփռման տեսանկյունից։ Կազմակերպությունը մշտադիտարկել է հայկական իրականության ամենապահանջված լրատվամիջոցների մեծամասնությունը և պարզել, որ 2018թ․ հուլիս-դեկտեմբեր ժամանակահատվածում ատելության խոսքի արձանագրված դեպքերը հիմնականում պայմանավորված են եղել թիրախավորված անձանց կրոնական հայացքներով և… Read More