This is my archive
Հոկտեմբերի 12-14-ը Ծաղկաձորում անկացվել է ամենամյա 4-րդ «Ծիածան» ֆորումը: Այս անգամ միջոցառումը մասնակիցների թվով ամենամեծն էր, ներկա էր 64 հոգի: Միջոցառմանը եկել էին ինչպես ԼԳԲՏՔ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս, քվիր) անձինք, այնպես էլ համախոհները: Այս տարի ֆորումն առանձնացավ նրանով, որ առաջին անգամ քննարկումներին մասնակցեցին ԼԳԲՏՔ անձանց ծնողներ: Ներկա էին նաև առողջապահական… Read More
Մեր սիրելի աջակիցներ, շահառուներ և համախոհներ, մենք սկսում ենք մեր կազմակերպության վերաբրենդավորումը, և դուք մեր աշխատանքում կնկատեք որոշ փոփոխություններ ու առաջխաղացում: Սկսում ենք նոր տարբերանշանից, որը ջանասիրաբար ստեղծել և մեզ է նվիրել Ֆրանսուա Սվանեպոլը: Իհարկե, մեզ համար դժվար է հրաժեշտ տալ մեր հին տարբերանշանին, որը շողշողում էր տարբեր նյութերի վրա ու որը տասնամյա ահռելի պատմություն է պարունակում իր մեջ, բայց ժամանակն է հրաժարվել անցյալի կարմիր ժապավենից և սև ջրաներկից ու նոր ժամանակաշրջանը շարունակել ավելի գունավոր ու պայծառ գույներով:
Մենք շարունակելու ենք հզորացնել Հայաստանի ԼԳԲՏ համայնքը, պաշտպանել մարդու իրավունքներն ու խթանել դրական փոփոխությունները, և հասարակությանն իրազեկել սեռականության, մարդու իրավունքների և այլ հարցերի վերաբերյալ: Եվ, ինչպես միշտ, մեզնով հետաքրքրվողներին կտեղեկացնենք մեր նոր ծրագրերի, հաջողությունների ու առաջընթացի մասին:
Եղեք մեր կողքին ու դիմավորեք՝ մեր նոր լոգոն, որը ձեզ ենք ներկայացնում հոկտեմբերի 11-ին, ազնվանալու՝ քամինգ աութի օրը: Read More
Սեպտեմբերի 22-23-ը Կիևում կայացել է «ՏԵՌԳՈ» ծնողական նախաձեռնության «Ինտենսիվ ուսուցում՝ սեռական կրթության արդի մարտահրավերներ» դասընթացը, որի նպատակն էր հետխորհրդային երկրների ԼԳԲՏ անձանց ծնողների ծանոթացնելը և փորձի փոխանակումը:
Հայաստանից հանդիպմանը մասնակցել են ԼԳԲՏ անձանց երկու ծնող։ Ներկա են եղել ծնղներ նաև Վրաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ղրղզստանից Ռուսաստանից և Ուկրաինայից։
Հանդիպման ընթացքում քննարկվել ու ուսումնասիրվել են հետևյալ թեմաները՝ ընտանիքում տաբու հարցերը և ինչպես դրանց հետ գործ ունենալ, ինչպես խոսել երեխաների հետ սեռականության մասին, ԼԳԲՏ զավակաների և ծնողների դժվարությունները, ԼԳԲՏ դեռահասների խնդիրները ուսումնական հաստատություններում, ինչպես պաշտպանել և ջատագովել ԼԳԲՏ երեխաների մարդու իրավունքները։ Read More
Հոկտեմբերի 2-ին ՄԻԱՎ-ի հակազդման ազգային կոնսորցիումը, որի կազմում են «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ը, «Ներուժ զարթոնքի» ՀԿ-ը և «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ը (Փինք Արմենիա), ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում կազմակերպեցին «ՄԻԱՎորենք ջանքերը» ազգային համաժողովը, որի նպատակն էր Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող անձանց և ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել վտանգի ենթարկվող բնակչության խնդիրների վերհանումը և դրանց լուծման ուղիների որոնումը:
Միջոցառմանը ներկայացվել է հետազոտություններ, միջազգային և տեղական փաստաթղթերի ուսումնասիրություններ, մասնավորապես, «ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, ԼԳԲՏ անձանց և ԹՆՕ-ների նկատմամբ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում խտրականության դրսևորումների ուսումնասիրություն», «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման քաղաքականություններում և ծրագրերում գենդերային զգայուն չափորոշիչների ներդրման հնարավորությունը Հայաստանում» զեկույցները։
2018թ․ Հայաստանում 296-ով ավելացել է ՄԻԱՎ վարակ ունեցողների գրանցված թիվը։ 1988թ․ մինչև 2018թ օգոստոսի 31-ը Հայաստանում գրանցվել է 3204 ՄԻԱՎ-ով ապրող մարդ, որոնց գերակշռող մասը՝ 69%-ը (2222), տղամարդ է։ Հայաստանում ՄԻԱՎ-ը ամենաշատը փոխանցվում է հետերոսքուալ սեռական հարաբերությունների միջոցով՝ 69%, այնուհետև՝ ներարկային՝ 29%, իսկ հոմոսեքսուալ ճանապարհով փոխանցվելու դեպքերը 4% են կազմում։
Հանդիպմանը մասնակցել են պետական, միջազգային և տեղական կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ։
Հանդիպմանը նաև ներկայացվել է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ վերաբերմունքը արտահայտող սոցիալական փորձարկում, որը կարող եք դիտել ստորև։
Read More
Շվեյցարիան քրեական օրենսգրքում փոփոխություն է անում, ըստ որի այն մարդիկ, որոնք հոմոֆոբ կամ տրանսֆոբ վերաբերմունք կդրսևորեն այլոց նկատմամբ կպատժվեն այնպես, ինչպես ռասիստները, հաղորդում է «Գեյ Թայմսը»։
Շվեյցարիայի Ազգային խորհուրդը սեպտեմբերի 25-ին օրենքի փոփոխությանը կողմ է քվեարկել, սակայն այն դեռ ընդունված չէ, քանի որ դեռ պետք է քննարկվի նաև Կանտոնների խորհրդում։ Եթե օրենքի փոփոխությունը վերջնական ընդունվի, ապա օրինախախտները կպատժվեն մինչև 3 տարվա ազատազրկմամբ։
Օրենքի հեղինակ Մաթիաս Ռեյնարդը, տոնելով հաջողությունը, Թվիթերում գրել է․ «Հաղթանա՜կ։ 118 կողմ, 60 դեմ և 5 ձեռնպահ ձայներով Ազգային խորհուրդն ընդունեց հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ խրոհրդարանական իմ նախաձեռնությունը։ Մարդու իրավունքների համար փայլուն հաջողություն է։ Վերջանական պատասխանը կտա Կատոնների խորհուրդը դեկտեմբերին»։
Քվեարկությունից հետո Ռեյնարդն ասել է, որ հոմոֆոբիան կարծիք չէ, այլ՝ հանցանք․ «5 նույնասեռականից մեկը ինքնասպանության փորձ է անում, որոնց կեսը՝ մինչև 20 տարեկան։ Այս հաղթանակը կարևոր ազդանշան է ուղարկում։ Ես արդեն հարյուրավոր արձագանքներ եմ ստացել»:
Պատգամավորը նշել է, որ այժմ պատրաստվում է ամուսնության հավասարության հարցը բարձրացնել։ Նույնասեռ ամուսնությունները Շվեյցարիայում օրինականացված չեն, 2007թ․ գործում է քաղաքացիական միությունները ու նույնասեռ զույգերը չեն օգտվում նույն իրավունքներից, ինչ հետերոսեքսուալ զույգերը։
Read More
Սեպտեմբերի 27-ին Երևանի վարչական դատարանի դատավոր Ռաֆայել Խանդանյանը կարճեց Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն (Փինք Արմենիա) ընդդեմ քաղաքապետարանի գործը, որով կազմակերպությունը պահանջել էր ճանաչել իր իրավունքների ոտնահարումը և վերականգնել գովազդային պաստառները։
Հանդուրժողականություն քարոզող ԼԳԲՏ թեմայով պաստառները տեղադրելուց 2 օր անց քաղաքապետարանի հրահանգով հեռացվել էին Երևանի գովազդային վահանակներից 2017թ․ մայիսի 27-ին՝ պատաճառաբանությամբ, որ պաստառները տեղադրած գովազդային գործակալությունը՝ Նուշիկյան ասոցիացիան, քաղաքապետարանից թույլտվություն չէր ստացել դրանք տեղադրելու համար։
Մոտ 9 ամիս տևած դատը Խանդանյանը կարճել է՝ հիմնվելով վարչական օրենսգրքի 96-րդ հոդվածին։ Սեպտեմբերի 27-ի նիստը վերջին փուլն էր, որտեղ կողմերը իրենց եզրափակիչ ճառն էին ներկայացնում։ Քաղաքապետարանի ներակայացուցիչը չէր եկել նիստին։
Փինք Արմենիան կդիմի վերաքննիչ դատարան։ Read More
ԼԳԲՏ անձանց ծնողների երկրորդ խմբային հանդիպումը տեղի ունեցավ 2018թ-ի սեպտեմբերի 22-23-ը Երևանում։
Հանդիպման ընթացքում ծնողները հնարավորություն ունեցան ստանալ տեղեկություններ սեռականության, սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության մասին և գտնել իրենց մտահոգող հարցերի պատասխանները։
Ավելին, հանդիպումը ևս մեկ հնարավորություն էր ծնողների համար լինել փոխհասկացման ու աջակցող միջավայրում։ Հանդիպման ընթացքում ծնողները քննարկեցին իրենց մտահոգությունները, արտահայտեցին ապրումները, մտքերը, անհանգստությունները ու կիսեցին խնդիրների հաղթահարման իրենց մոտուցմներն ու փորձը։
Մասնակցած ծնողները նշեցին այսպիսի հանդիպումներ կազմակերպելու կարևորությունը իրենց և այլ ծնողների համար, որոնք անցնում են ընդունման ու պայքարի դժվար ճանապարհը։ Նրանք իրենց պատրաստակամությունը հայտնեցին պարբերաբար մասնակցելու նման հանդիպումների և ներգրավվելու այնպիսի գործողությունների մեջ, որոնք կնպաստեն ծնողների կողմից ԼԳԲՏ անձանց ընդունմանը։
Սա երկրորդ նման հանդիպումն էր, առաջինը տեղի էր ունեցել 2018թ․ մայիսին։ Ծնողները նորից կհանդիպեն մոտ ապագայում։ Read More
Իշխանությունները պետք է զարգացնեն ԼԳԲՏՔԻ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, քվիր, ինտերսեքս) իրավապաշտպան կազմակերպությունների կարողությունները Ֆրանկոֆոնիայի անդամ երկրներում, այսպիսի խորհուրդ է արվել Հայաստանում անցկացված Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների համաժողովի հայտարարությունում։
Սա Ֆրանկոֆոն ՀԿ-ների 11-րդ համաժողովն էր, և առաջին դեպքն էր, որ միջոցառման հայտարարությունում նշվել է ԼԳԲՏ հարցերը։
Հայտարարության ԼԳԲՏ անձանց վերաբերող հատվածը
Ամբողջ անդրադարձն այսպես է․ «Ֆրանկոֆոնիայի անդամ երկրներին և իշխանություններին համաժողովը հորդորում է համախմբել ԼԳԲՏՔԻ երիտասարնդերին և երկխոսության ապահով ու ներառական միջավայր ստեղծել, ինչպես նաև զարգացնել ԼԳԲՏՔԻ իրավապաշտպան կազմակերպությունների կարողությունները»։
Համաժողովը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-14, այն անցկացվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում, որը կմեկնարկի հոկտեմբերի 11-ին Երևանում և կավարտվի հոկտեմբերի 12-ին։ Հայաստանը Ֆրակոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է դարձել 2012թ․։
Այժմ կազմակերպության անդամ են 58 երկներ, ևս երեքը ասոցացված անդամ են ու կա 26 դիտորդ պետություն։
Հայտարարությունն ուղարկվել է բոլոր 84 երկրների իշխանություններին։
https://www.pinkarmenia.org/wp-content/uploads/2018/09/video-1537101376.mp4
Համաժողովի նախագահ Մարի Ֆոլ Նըդայը ընթերցում է հայտարարությունը
Read More
Օգոստոսի 3-ին Շուռնուխ գյուղում հարձակում են գործել Հայկ Հակոբյանի տան վրա, ծեծել և գյուղից վտարել են իրեն ու իր տանը հյուրընկալած 8 ընկերներին՝ վերջիններիս իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման հիմքով: Այս մասին են վկայում հարձակվող անձանց կողմից հնչած վիրավորական, հայհոյախառն արտահայտություններն ու կոչերը, որոնք հաստատվում են նաև տուժողների մոտ առկա… Read More