This is my archive
Մարտի 6-ին Երևանում տեղի ունեցավ «ԼԳԲՏԻ հիմնակահարցերն այլ տեսանկյունից» կոնֆերանսը, որի ժամանակ ներկայացվեց «Ջատագովության երկարաժամկետ ռազմավարություն․ ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրադրության բարելավմանն ուղղված» փաստաթուղթը։ Բեռնել ռազմավարությունը Սույն ռազմավարությունը սահմանում է Հայաստանում ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում… Read More
Մարտի 6-ին Երևանում տեղի ունեցավ «ԼԳԲՏԻ հիմնակահարցերն այլ տեսանկյունից» կոնֆերանսը, որը կազմակերպվել էր «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի և գործընկերների համատեղ ջանքերով իրականացվող «ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների խթանում հայաստանյան հասարակությունում» ծրագրի շրջանակներում, որը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցության միջոցով։
Կոնֆերանսի ժամանակ ներկայացվեցին և քննարկվեցին ծրագրի արդյունքում մշակված փաստաթղթերը և նախագծերը, ինչպես նաև կատարված հետազոտությունները։
«Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի խորհրդի անդամ Նվարդ Մարգարյանը ներկայացրեց ԼԳԲՏԻ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս, ինտերսեքս) անձանց մարդու իրավունքների իրադրությունը Հայաստանում, նշելով, որ հաճախ են խախտվում ԼԳԲՏԻ անձանց իրավունքները և տարբեր ոլորտներում նրանք բախվում են խտրական վերաբերմունքի։
Հելսինկյան ասոցիացիա ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը ներկայացրեց ծրագրի շրջանակներում իրենց իրականացրած հարցազրույցները, միջոցառումները, ինչպես նաև անդրադարձավ Հայաստանում ԼԳԲՏԻ հարցերին՝ ներկայացնելով քաղաքական ուժերի և պետական մարմինների ներկայացուցիչների անդրադարձների մշտադիտարկման արդյունքները։
Կոնֆերանսի ժամանակ Փինքի նախագահ Լիլիթ Ավետիսյանը և ՀԿ-ի իրավաբան Հասմիկ Պետրոսյանը ներկայացրեցին ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների իրադրության բարելավմանն ուղղված ջատագովության երկարաժամկետ ռազմավարությունը։
Միջոցառման ընթացքում խոսվեց Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների իրադրության, առկա խնդիրների և անհրաժեշտ օրենսդրական և քաղաքականության փոփոխությունների մասին, մասնավորապես ներկայացվեց «Գենդերային վերափոխության իրավական ճանաչման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը և օրենքի անհրաժեշտության հիմնավորումը, որն իրականացրել էր Նոր Սերունդ մարդասիրական ՀԿ-ն։
Կոնֆերանսին ներկայացվեցին նաև հայկական համատեքստում սեռականության հարցերին վերաբերվող հետազոտությունը, որն իրականացրել էր «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոնը, ինչպես նաև «Որոշում կայացնողների և կարծիք ձևավորողների դիրքորոշումները ԼԳԲՏ ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության ոլորտում» հետազոտության վերլուծությունը, որն իրականացրել էր Կանանց Ռեսուրսային Կենտրոն ՀԿ-ն։
Կոնֆերանսին ներկա էին ներկայացուցիչներ տեղական և միջազգային կազմակերպություններից, Ազգային ժողովից, ոստիկանությունից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, քաղաքացիական հասարակությունից։ Read More
2018 թվականի օգոստոսին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած հայտնի իրադարձություններին նոր ընթացք է տրվել: Ինչպես տեղեկացրել էինք նախորդիվ՝ Շուռնուխում հանգստացող մի խումբ երիտասարդների, այդ թվում՝ ԼԳԲՏ ակտիվիստների նկատմամբ ատելությամբ զուգորդված բռնության պատճառով քրեական գործ էր հարուցվել միայն ծեծի հոդվածով, իսկ հետագայում… Read More
Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքները պարբերաբար խախտվում են։ ԼԳԲՏ անձինք հաճախ չեն դիմում իրավապահ մարմիններին՝ վախենալով, որ կբացահայտվի իրենց սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը կամ հենց այդ մարմինների կողմից կենթարկվեն կրկնակի խտրականության։ Բազմաթիվ են դեպքերը, երբ ԼԳԲՏ անձանց սպառնում են, որ կհրապարակեն նրանց անձնական կյանքին վերաբերող տվյալներ՝ նամակագրություն կամ նկարներ, իսկ… Read More
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը հրապարակել է 2018թ․-ի սեպտեմբերին Հայաստան կատարած իր այցի մասին զեկույցը։ Զեկույցում հիմնականում շեշտվում են կանանց իրավունքների, գենդերային հավասարության և ընտանեկան բռնության, անապահով և խոցելի խմբերի մարդկանց իրավունքների և ԼԳԲՏԻ մարդու իրավունքների խախտումները և դրանց պաշտպանմանն ուղղված առաջարկությունները։ Զեկույցում կոչ է… Read More
Հյումըն ռայթս ուոթչը հրապարակել է 2019թ․ Համաշխարհային զեկույցը, որն անդադառնում է նախորդ տարվա՝ մարդու իրավունքների հարցերին։ Զեկույցի՝ Հայաստանի վերաբերյալ բաժնում առանձնացվում են երկրի քաղաքական փոփոխություննեը, նաև Երևանի ՏԻՄ ընտրությունները, իրավապահ մարմինների չարաշահումների հարցերը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, կանանց իրավունքները և ԼԳԲՏ իրավունքները։ Զեկույցի սեռական կողմնորոշման և… Read More
Դեռևս 2016թ․-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԼԳԲՏ անձանց մասին խոսելիս «բացահայտորեն և հրապարակայնորեն» հայտարարել էր, թե «կանի ամեն հնարավորը՝ խոչընդոտելու Հայաստանում մետաստազների տարածմանը»։ Սակայն օրեր առաջ տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունը, որի պաշտոնում ընտրվեց… Read More
«Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն իր առջև դրված խնդիրներն առավելագույն արդյունավետությամբ լուծելու և նախանշված նպատակներն իրագործելու համար յուրաքանչյուր տարին սկսում է կազմակերպության աշխատանքների պլանավորումով, որի ժամանակ քննարկվում են կազմակերպության գործունեությունը, քաղաքականությունները և ռազմավարությունը։
Այս տարվա պլանավորումը տեղի ունեցավ հունվարի 7-ից 10-ը, որին մասնակցեց կազմակերպության հիմնական աշխատակազմը։ Պետք է նշել, որ այն անցկացվում էր կազմակերպության արդեն նոր նախագահի՝ Լիլիթ Ավետիսյանի գլխավորությամբ, ինչպես նաև մեր թիմին միացած ևս մեկ նոր աշխատակցի մասնակցությամբ։
Քառօրյա պլանավորման ընթացքում ամփոփվեցին 2018 թվականին իրականացված աշխատանքներն ու միջոցառումները, կազմակերպության գրանցած հաջողություններն ու բացթողումները, պլանավորվեցին կազմակերպության կողմից 2019 թվականին կատարվելիք գործողությունները՝ ըստ ռազմավարական ուղղությունների, ինչպես նաև քննարկվեցին Փինքի աշխատանքները կարգավորող քաղաքականությունները։
ԼԳԲՏ անձանց արտահայտած կարիքների հիման վրա պլանավորվեցին համայնքային զարգացման հետագա գործողությունները։
Մատնանշվեց Փինքի գործունեության կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության և ջատագովության գործում։ Մասնագետները ներկայացրեցին խտրականության, ատելության հիմքով հանցագործությունների, ատելության խոսքի, ընտանեկան բռնության դեպքերը, միջազգային և ներպատական իրավակարգավորումները և այլ հիմնահարցեր։ Read More
Նոր տարին սկսում ենք մի շարք զգալի փոփոխություններով․ մենք այսուհետ պաշտոնապես հանդես ենք գալու հանրության շրջանում առավել հայտնի «Փինք» անվանումով, քանի որ կազմակերպությունը վերագրանցվել է որպես «Փինք» իրավապաշտպան ՀԿ և այլևս չի կրում նախկին՝ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» անվանումը։ Միևնույն ժամանակ, մեր կանոնադրությամբ, որպես մեր շահառուներ արդեն հստակ նշվում են ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս) անձինք, նրանց ընտանիքի անդամները, համախոհները, ՄԻԱՎ-ով ապրող և ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել վտանգի ենթարկվող անձինք։ Կանոնադրության մեջ նաև նշվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվող մեր ծառայությունների մասին, որոնք ներառում են իրավական, սոցիալական, հոգեբանական և այլ աջակցություններ՝ անձանց սեռով, գենդերով, սեռական կողմնորոշմամբ, գենդերային ինքնությամբ և/կամ արտահայտմամբ և այլ հատկանիշներից պայմանավորված խտրականությունից, ատելության խոսքից և ատելության հիմքով կատարված հանցագործություններից տուժած անձանց։ Այս հանգամանքը եզակի է ՀՀ-ում գոյություն ունեցող իրավապայմաններում և գործող ՀԿ-ների շրջանում, քանի որ պետական մարմինները ամեն կերպ խուսափում են նշված խմբերի մասին իրավական/պաշտոնական փաստաթղթերում որևէ նշում կատարելուց։
Կազմակերպությունն այս տարի ընտրել է նոր նախագահի։ Հիշեցնենք, որ կազմակերպության նախագահն ընտրվում է անդամների ընդհանուր ժողովի կողմից` 2 տարի ժամկետով: Նախորդ նախագահ Նվարդ Մարգարյանի նախագահության տարիները կարելի է, իրավամբ, համարել կազմակերպության գործունեության համար ծաղկուն ժամանակաշրջան, և մենք մեր խորին երախտագիտությունն ու ջերմագին բարեմաղթանքներն ենք հղում նրան իր երկար տարիների քրտնաջան ու արդյունավետ աշխատանքի համար։
Իսկ Փինքի նոր նախագահն է Լիլիթ Ավետիսյանը։ Նա երկար տարիներ աշխատել է Փինքում, կարողացել իր աշխատասիրության ու մասնագիտական բարձր գիտելիքների, մարդկային հատկանիշների շնորհիվ արժանանալ կազմակերպության անդամների, աշխատակիցների, գործընկերների, համախոհների, և ընդհանրապես, ողջ համայնքի վստահությանն ու հարգանքին։ Լիլիթ Ավետսիյանը համակարգել և իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, որոնք կարևոր նշանակություն ունեն ոչ միայն ԼԳԲՏ համայնքի զարգացման ու կազմակերպության համար, այլև մարդու իրավունքների պաշտպանության գործում։ Մաղթում ենք նրան նորանոր վերելքներ։ Read More