Archive

This is my archive

Հայր Վազգեն Մովսեսյանը՝ ԼԳԲՏ կազմակերպության խորհրդի անդամ

ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի հոգևորական Հայր Վազգեն Մովսեսյանը դարձել է ԼԳԲՏ իրավապաշտպան «Հավասարություն Հայաստան» կազմակերպության խորհրդի անդամ, հայտնում է «Ասբարեզը»։ Հայր Մովսեսյանը վաղուց է խոսում նույնասեռականների մարդու իրավունքների պաշտպանության կարևորության մասին։ Հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր մամուլի և սոցիալական մեդիայի միջոցով նա քարոզում է, որ սերը բոլորի համար է։ Նրա սերը չի սահմանափակվում միայն հայերով կամ հետերոսեքսուալներով, գրում է թերթը։ Խոսելով ամուսնության հավասարության մասին՝ նա ասել է․ «Հիսուսն ասել է սիրեք միմյանց, ու չկա ոչ մի բացառություն․․․ որևէ այլ դրույթ գոյություն չունի»։ Իհարկե նրա դեմ հարձակումներ քիչ չեն եղել, սակայն Հայր Մովսեսյանի շուրջ ամենամեծ աղմուկը բարձրացավ, երբ  2015թ ԱՄՆ-ում նույնասեռ ամուսնությունները օրինականացնելուց հետո նա ասաց․ «Հիսուսն Ավետարանում հոմոսեքսուալության հետ կապված ոչինչ չի ասել։ Հիսուսը ոչ խոսել է հոմոսեքսուալների մասին, ոչ էլ հոմոսեքսուալության դեմ է որևէ բան ասել, հետևաբար եկեղեցին չի կարող նույնասեռ ամուսնությունների դեմ դրույթներ հորինել» Բացի իր առօրյա աշխատանքից, նա նաև հիմնել է «Ուրիշի կոշիկներում» կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել աշխարհի մարդկանց, որոնք դժվար կացության մեջ են։ Նա այդ գործունեությունը սկսել է որպես պատասխան Հայոց ցեղասպանությանը, քանի որ նա հավատում է՝ մարդիկ, որոնք անցել են դժոխքով, պատասխանատու են այլոց հանդեպ անարդարությունների դեմ գործել։ Լուսանկարը՝ «Ասբարեզից» Աջից՝ Հայր Վազգեն Մովսեսյանը, ձախից՝ «Հավասարություն Հայաստան» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Աբելյանը  Read More

ԼԳԲՏ թեմայով գովազդները սոցիալական չեն․ մշակույթի նախարարություն

Մշակույթի նախարարությունը մերժել է ԼԳԲՏ թեմայով երեք գովազդները սոցիալական ճանաչելու Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ի (Փինք Արմենիա) դիմումը։ «Դու ուզում ես, որ բոլորը երջանիկ լինեն, ուրեմն մաղթիր մեզ երջանկություն», «ԼԳԲՏ անձինք անտեսանելի չեն։ Դուք հանդիպում եք նրանց ամեն օր» և «Տրանս անձինք մեր հասարակության մասն են» անվամբ տեսանյութերն ու պաստառները սոցիալական գովազդ չեն ճանաչվել՝ հիմնվելով սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին կից ստեղծված հանրապետական հանձնաժողովի եզարկացության վրա։ Եզրակացությունը, սակայն, կցված չէ նախարարության ուղարկած նամակում։ Փինք Արմենիան նոյեմբերի 14-ին կրկին մշակույթի նախարարություն է դիմել՝ ստանալու մերժման եզրակացությունը։ Պատասխանը ստանալուն պես կհայտնենք մանրամասները։ 2017թ․մայիսի 27-ին ԼԳԲՏ թեմայով գովազդային պաստառները քաղաքապետարանի որոշմամբ ապամոնտաժվեցին՝ պատճառաբանությամբ, որ դրանք ապօրինի են տեղադրվել։ Գովազդները հեռացնելու համար Փինք Արմենիան քաղաքապետարանի դեմ հայց է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան, որն այժմ գտնվում է դատարանի վարույթում։ Read More

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույց․ Հայաստանում ատելության հիմքով հանցագործությունները ԼԳԲՏ անձանց դեմ են

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) նոյեմբերի 16-ին հրապարակել է ատելության հիմքով հանցագործությունների տարեկան զեկույցը։ 2016թ․ Հայաստանում կատարված ատելության հիմքով հանցագործությունները բոլորը կապված են սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հետ։ Դեպքերը գրանցել և հաղորդել են հասարակական կազմակերպությունները․ երկուսը հայկական՝ Փինք… Read More

Հեղափոխությունը 15 տարվա ազատություն տվեց Ռուսաստանի գեյերին

1917թ․ բոլշևիկյան հեղափոխությունից հետո Ռուսաստանի գեյերը մի շարք ազատություններ ստացան։ Վերացվեց «արվամոլության» մասին օրենքը, որով նույնասեռական հարաբերություններ ունեցողները դատապարտվում էին ազատազրկման, և նման օրենք ընդունվեց միայն 1934թ․ Ստալինի օրոք։ Հեղափոխության առաջին տարիներին գեյերը խնջույքներ էին ազատ անում և ամուսնություններ կազմակերպում։   Այս թեմային անդրադարձել է… Read More

Ընտանեկան բռնության օրենքը վարկաբեկելու համար այն կապում են ԼԳԲՏ անձանց հետ

Ընտանեկան բռնության դեմ պայքարի ներքո հայ երիտասարդների հետ են աշխատում արտերկրյա էմիսարներ, որոնք այլասերում են քարոզում»,- սա «Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանի խոսքերն են։ Այլասերում ասելով՝ նա նկատի ունի ԼԳԲՏ մարդկանց։ Ընտանեկան բռնության դեմ օրենքի ընդդիմադիրները շահարկում են ԼԳԲՏ թեման՝ ամեն կերպ կապելով օրենքի հետ, որպեսզի բացասական լույսի ներքո… Read More

Կարողությունների զարգացման դասընթացներ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների համար

Սեպտեմբերին Փինքը կազմակերպել էր կարողությունների զարգացման մի շարք դասընթացներ և աշխատանքային հանդիպումներ Հայաստանի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների և համախոհների համար։ Առաջին դասընթացի նպատակն էր զարգացնել մասնակիցների կարողությունները ծրագրերի մշակման և իրականացման համար, նաև ինչպես իրականացնել ֆոնդհայթայթում, ստեղծել նախաձեռնություններ և ներգրավվել ԼԳԲՏ շարժման ու ակտիվիզմի մեջ։ Երկրորդ դասընթացը վերաբերում էր մարդու իրավունքներին… Read More

Մամիկոն Հովսեփյանին հանձնեցին Բոբ Հեփլի անվան հավասարության մրցանակը

Հոկտեմբերի 4-ին Լոնդոնում Փինք Արմենիայի հիմնադիր և գործադիր տնօրենին հանձնեցին Բոբ Հեփլի անվան հավասարության մրցանակը, որը տրվում է բրիտանական «Equal Rights Trust» կազմակերպության կողմից, այն մարդկանց, որոնք աշխարհում պայքարում են խտրականության դեմ և խթանում իրավահավասարությունը։ Ստորև ներկայացնում ենք Հովսեփյանի ելույթը մրցանակի հանձնման… Read More

Տեղի ունեցավ «Շրջահայաց լուսաբանում» աշխատանքային հանդիպումը

Հուլիսի 28-30-ը անցկացվել է ԼԳԲՏ թեմաների վերաբերյալ «Շրջահայաց լուսաբանում» լրագրողների հետ աշխատանքային հանդիպումը։ Հանդիպման ժամանակ անցկացվեց սեռականության դասընթաց, ներկայացվեց ԼԳԲՏ անձանց մասին տարածված միֆերը, Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավիճակը, ՀՀ օրենսդրություն և միջազգային իրավական նորմերը։ Քննարկվեց ԼԳԲՏ անձանց վերաբերյալ լրագրողական նյութեր պատրաստելիս առկա խնդիրները, ատելության… Read More

Փինքի Մամիկոնը արժանացել է Բոբ Հեփլի անվան հավասարության մրցանակին

Խտրականության դեմ «Equal Rights Trust» բրիտանական կազմակերպության Բոբ Հեփլի անվան հավասարության մրցանակին այս տարի արժանացել է Փինք Արմենիայի գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը։ Մրցանակի հաղորդագրության մեջ ասվում է․ «Թեև առկա են բազմաթիվ դժվարություններ, սակայն պարոն Հովսեփյանը համառորեն պայքարում է Հայաստանում ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ… Read More