Հպարտության ճամբար 6. «Ես եմ»
Հունիսի 26-28-ը տեղի ունեցավ Հպարտության ամսվա ամենամյա ամփոփիչ միջոցառումը՝ Հպարտության ճամբարը, որը կազմակերպվեց բնությանը մոտ, անվտանգ և հարմարավետ միջավայրում։




6-րդ հպարտության ճամբարի խորագիրն էր՝ «Ես եմ» և նվիրված էր քվիր ինքնության, ինքնաճանաչման, անձնական աճի և համայնքային կապերի ամրապնդման թեմաներին։
Ճամբարի նպատակն էր ստեղծել մի տարածք, որտեղ մասնակիցները կարող էին ավելի լավ ճանաչել իրենց, կիսվել իրենց պատմություններով ու փորձառություններով, լսել միմյանց և ձևավորել փոխաջակցության նոր կապեր։
Ճամբարին մասնակցեցին 21 ԼԳԲՏ+ անձինք Հայաստանի տարբեր մարզերից և համայնքներից:
Այս ընթացքում մասնակիցների մոտ ձևավորվեց վստահության և ընդունման վրա հիմնված միջավայր, որտեղ բոլորը բաց ու անկեղծ զրույցների միջոցով կիսվեցին իրենց կյանքի պատմություններով, մտահոգություններով և ձեռքբերումներով։

Ճամբարի ընթացքում անցկացվեցին քննարկումներ՝ նվիրված քվիր ինքնությանը, ինքնարժևորմանը, անձնական փորձառություններին և փոխաջակցությանը։



Օրակարգում ներառված էին նաև ինքնաճանաչման վարժություններ, խմբային աշխատանքներ, փորձի փոխանակում և համատեղ հանգիստ, որոնք նպաստեցին նոր կապերի ձևավորմանը և համայնքի ներսում փոխադարձ աջակցության ամրապնդմանը։






Հպարտության ճամբարը շարունակում է լինել համայնքի համար անվտանգ և ներառական տարածք՝ միմյանց ճանաչելու, կապեր ստեղծելու և միասին հզորանալու համար։
«Ես եմ» խորագիրը ևս մեկ անգամ ընդգծեց, որ սեփական ինքնությունը ճանաչելն ու արժևորելը կարևոր քայլ է ինքներս մեզ ավելի լավ հասկանալու, ընդունելու և համայնքի հետ ավելի ամուր կապեր կառուցելու ճանապարհին։