Ծիածան ֆլեշ Երևանում

17-05-2010

Այս տարի ՓԻՆՔ Արմենիան միացավ միջազգային Ծիածան Ֆլեշ միջոցառմանը` նշելու Հոմոֆոբիայի և Տրանսֆոբիայի դեմ պայքարի Միջազգային Օրը (ԻԴԱՀՕ).

2010թ. մայիսի 17-ին ՓԻՆՔ-ի ընկերների և գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ Երևանի կենտրենում կազմակերպեցինք փուչիներով ծիածան ֆլեշմոբ:

Անձրևոտ օրն ավելի գեղեցկացավ, երբ մենք երկնքում փուչիկներով նկարեցինք ծիածանը:

Գունավոր փուչիկները ճախրում էին Երևանի երկնքում որպես խորհրդանշական շարժում` պայքարելու ընդդեմ ատելության, անտարբերության և անհանդուրժողականության, պայքարելու ընդդեմ հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի: