«Գիտելիք և իրավունք» դասընթացի հայտարարություն
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ 2010թ. նոյեմբերից իրականացնում է «Բազմազանություն» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում անց է կացվում «Գիտելիք և իրավունք» երկօրյա դասընթացը, որի նպատակն է միավորել երիտասարդներին այնպիսի արժեքների շուրջ, ինչպիսիք են մշակութային բազմազանությունը, հարգանքը հասարակության տարբեր խմբերի նկատմամբ, հանդուրժողականությունը, հավասարությունը, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, քաղաքացիական հասարակությունը և այլն:
Դասընթացը անվճար է, որը ներառում է նաև մասնակցության համար անհրաժեշտ պիտույքների փաթեթ և սուրճի ընդմիջում: Մասնակիցները կստանան մասնակցության վկայական, իսկ ակտիվություն ցուցաբերած մասնակիցներին հնարավորություն կտրվի անվճար մասնակցել ծրագրի տարեկան միջոցառմանը` «GATE-գենդեր, ակտիվություն, հանդուրժողականություն և հավասարություն» երիտասարդական ճամբարին:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացված դիմում-հայտը ուղարկել
- էլ. փոստով՝ [email protected]
Հարցերի դեպքում գրել [email protected]: