Ներկայացվեց Հայաստանում գենդերի վերահաստատման պրակտիկաների վերաբերյալ հետազոտությունը
Հոկտեմբերի 28-ին Երևանում տեղի ունեցավ «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից կազմակերպված «Տրանսգենդեր անձանց տրամադրվող բուժօգնության և սպասարկման օրենսդրական բացերի, գենդերի վերահաստատման պրակտիկաների և դրանց խնդիրների մասին» կլոր սեղան-քննարկումը։
Միջոցառմանը ներկայացվեց «Փինք» և «Սոցիոսկոպ» ՀԿ-ների կողմից 2024-2025թթ-ին իրականացված «Տրանսգենդեր անձանց առողջապահական իրավունքները և գենդերի վերահաստատման պրակտիկաները Հայաստանում» հետազոտությունը։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տրանս անձանց առողջապահական և սոցիալական փորձառություններին՝ ներառյալ գենդերի վերահաստատման որոշման կայացման, հորմոնային թերապիայի, վիրահատության հարցերին, բուժհաստատություններին դիմելու ու առողջապահական համակարգի խոչընդոտներին, ինչպես նաև՝ տրանս անձանց կարիքներին ու աջակցության շրջանակին։
Հանդիպմանը քննարկվեցին հետազոտության արդյունքներն ու հարցազրույցների ժամանակ վեր հանված խնդիրները, ներկայացվեցին գենդերի իրավական ճանաչման միջազգային չափանիշների ու լավագույնի փորձի հիման վրա արված առաջարկներ պատկան մարմիններին, հասարակական և միջազգային կառույցներին։ Բացի այդ, երկխոսություն տեղի ունեցավ ներկա շահառուների, մասնագիտական հանրույթի, քաղաքացիական հասարակության, պետական մարմինների և միջազգային կառույցների ներկայացուցիչների միջև։ Անդրադարձ եղավ նաև մասնագիտական հանրույթի դժվարություններին, սակավ ռեսուրսներին ու առկա իրավական բացերին, ինչպես նաև՝ փորձ արվեց համադրելու բոլորի ջանքերը՝ ի նպաստ տրանս անձանց առողջապահական խնդիրների լուծման և նրանց արժանապատիվ կյանքի ու այլ իրավունքների լիարժեք ապահովման համար։
Հետազոտությունը և հանդիպումը իրականացվել են Նոր ժողովրդավարության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
Բեռնել հետազոտությունը և համառոտագրերը
Այլ նորություններ
Նորությունների բաժին

