Կամավորների միջազգային օր

05-12-2012

Դեկտեմբերի 5-ը կամավորների միջազգային օրն է: 1985 թ-ի դեկտեմբերի 5-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան առաջարկեց կառավարություններին ամեն տարի այս օրը նշել որպես կամավորության միջազգային օր` հանուն տնտեսական և սոցիալական զարգացման:
Յուրաքանչյուր տարի երեք տասնյակից ավել կամավորներ ներգրավվում են մեր կազմակերպության գործունեությանը: Նրանց թվում են նաև միջազգային կամավորներ Եվրոպայի և ԱՄՆ-ի այնպիսի հռչակավոր բուհերից, ինչպիսիք են Լունդի համալսարանը (Շվեդիա), Դյուրհամի համալսարանը (Անգլիա), Դյուքի և Քոլումբիայի համալսարանները (ԱՄՆ) և այլն, ովքեր իրենց գիտելիքներն ու հմտություններն են ներդնում հանդուրժողականության, բազմազանության, հարգանքի և մարդու իրավունքների կենսագործման և զարգացման համար:
Մենք մեծ սիրով և երախտագիտությամբ շնորհավորում ենք «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի թե´ արտասահմանյան, թե´ տեղական կամավորներին` կազմակերպության գործունեությանն օժանդակելու, իրենց ջանքերը չխնայելու և աջակցության համար:
Թո´ղ որ ընդարձակվի կամավորների գործունեության ճանաչումը և խրախուսվի նրանց ներգրավումը քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացքում` հանուն երկրի բարօրության: