Մենք և մեր իրավունքները
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը «Քաունթերփարթ Ինթերնեշնլի» Հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացրեց «Մենք և մեր իրավունքները» ծրագիրը, որի նպատակն էր հավաքագրել տեղեկատվություն Հայաստանում ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուլ, տրանսգենդեր) անձանց նկատմամբ խտրականության և իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ, ինչպես նաև պարզել` որքանով է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կարգավորում ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությունը և նրանց պարտականությունները:
2010թ. մայիսի 4-ին Կոնգրես հյուրանոցի մեծ դահլիճում կազմակերպվեց իրավական վերլուծության և սոցիոլոգիական հետազոտության արդյունքների ներկայացումն ու քննարկումը: Հանդիպմանը հրավիրված էին հյուրեր պետական կառույցներից, միջազգային և հասարակական կազմակերպություններից, ինչպես նաև Հայաստանում տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչություններից:
Բացի հրավիրվածներից, ներկայացման և քննարկման ողջ ընթացքին այլոք ևս հնարավորություն ունեցան հետևել առցանց` թվիթերի և սքայփի միջոցով:
Հյուրերի համար նախատեսված փաթեթում ներառել էին «Ծիածան Եվրոպա» քարտեզները, որոնք տրամադրել էր ԻԼԳԱ-Եվրոպա միջազգային կազմակերպությունը: Հյուրերին նաև տրամադրվեցին հետազետության և վերլության համառոտ հաշվետվության գլքույկները:
Այս միջոցառումը գնահատվեց որպես նորարարական և պատմական, քանի որ առաջին անգամ կառավարական, միջազգային և տեղական կառույցների ներկայացուցիչները մեկ հարթակում քննարկեցին ԼԳԲՏ իրավունքները, հանդես եկան իրենց հուզող հարցերով ու առաջարկներով: