Մենք լռում ենք

14-04-2011

«Լռության օրը» միջոցառում է, որն ուշադրություն է հրավիրում հակա-ԼԳԲՏ  գործողություններին` մականուններ դնելուն, ձեռք առնելուն, վնաս հասցնելուն: Միջին և ավագ դպրոցների աշակերտներն ու ուսանողները տարբեր ձևով լռության ծոմ են պահում` փորձելով դպրոցին, համալսարանին ու համակուրսեցիներին խրախուսել` անդրադարձ կատարելու իրենց հակա-ԼԳԲՏ վարքագծին: Այս միջոցառումը կազմակերպվում է` ներկայացնելու համար ԼԳԲՏ և ԼԳԲՏ ընկալվող ուսանողների նկատմամբ գործադրված բռնության և վնասի նկատմամբ լռություն պահպանելու ազդեցությունը:

Որպես միջոցառման գաղափարին աջակցելու և տառապող անհատներին համակցելու ձև` կձեռնարկենք հետևյալ գործողությունները.

  • ապրիլի 15-ին  ՓԻՆՔ-ը հասանելի չի լինի աշխարհի համար` չենք պատասխանի էլեկտրոնային նամակներին, հեռախոսազանգերին, ոչ մի միջոցառում չենք կազմակերպի և ոչ մի ուղղակի ծառայություն չենք մատուցի, այդ օրը մենք լուռ կլինենք նրանց համար, ովքեր…
  • հաջորդ օրը լռությունը կկոտրվի «Ինչպես դու» էլեկտրոնային հանդեսի անդրանիկ համարի մեկնարկով:

***

Պատմությունը. 1996 թվականին ԱՄՆ Վիրջինիայի համալսարանի ուսանողները կազմակերպեցին առաջին Լռության օրը` որպես խաղաղ ցույցի մի ձև: Մոտ 150 ուսանող մասնակցեց առաջին Լռության օրվան: 1997թվականին  GLSEN նույնասեռականների և տարասեռականների կրթական ցանցը դարձավ միջոցառման պաշտոնական կազմակերպիչն ու հովանավորը: GLSEN-ը ձգտում է մի աշխարհի, ուր ամեն երեխա սովորում է հարգել և ընդունել բոլոր մարդկանց` անկախ սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից/արտահայտումից: