This is my archive
Ապրիլի 6-ին հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Միացյալ խաչ» արձանի մոտ մոմավառություն անցկացվեց՝ ի հիշատակ անցած տարի Ռուսաստանի կազմում գտնվող Չեչենական Հանրապետությունում ԼԳԲՏ անձանց դեմ հարձակումների զոհերին։
ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ համակարգային հետապնդումները Չեչնիայում սկսվել էին 2017թ․ փետրվարին, որի ժամանակ, Նովայա Գազետա թերթի հաղորդմամբ, ավելի քան 100 մարդ էր ձերբակլվել և խոշտանգվել, իսկ երեք հոգի մահացել էր։ Դեպքերը բացահայտվել էին ապրիլին։
Թեև կային բազմաթիվ վկայություններ ու փաստեր տեղի ունեցածի մասին, սակայն Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի խոսնակ Ալվի Քարիմովը հերքել էր, որ որևէ հետապնդում է եղել՝ ասելով, որ Չեչնիայում ԼԳԲՏ մարդիկ գոյություն չունեն, իսկ եթե լինեին նրանց ընտանիքները կսպանեին այդ մարդկանց։ Read More
Ապրիլի 5-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց ցույց տեղի ունեցավ՝ կապված մեկ ամսվա ընթացքում երկու անգամ սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով կատարված բռնությունների հետ։
Ցույցի մասնակիցները, կասկածելով, որ իրավապահ մարմինները պատշաճ կքննեն գործերը, դատախազությունից պահանջում էին արդար և արդյունավետ քննություն։ Մասնակիցները 30 կազմակերպությունների ստորագրած նամակը փոխանցեցին գլխավոր դատախազին։
2018թ․ փետրվարի 27-ին տրանսգենդեր անձին ծեծել էին իր բնակարանում ու այրել տունը։ Տուժածը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց և միայն չորս օր անց գիտակցության եկել։ Մոտ մեկ ամիս անց, ապրիլի 1-ին Երևանի կենտրոնում 35-ամյա տղամարդը մի քանի անգամ դանակահարել էր 15-ամյա պատանու՝ համարելով որ նա նույնասեռական է։ Երկու դեպքում էլ իրավախախտները ազատ են արձակվել՝ երկրից չբացակայելու ստորագրության դիմաց։
Read More
LGBTnews-ը զրուցել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ, որն իրավաբան է, դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում: Նա նաև խորհրդարանի Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, իսկ 2009-ին եղել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Իր հարցազրույցում նա ասել է, որ խտրականություն չի… Read More
Մարտի 21-ին Երևանի վարչական դատարանում տեղի ունեցավ Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի հերթական նիստը, որը վերաբերվում է ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ հանդուրժողականություն սերմանող պաստառների հեռացմանը։ Նիստի ընթացքում հայցվոր կողմը միջնորդեց, որպեսզի որպես վկա դատարան հրավիրվի պաստառները տեղադրած Նուշիկյան ասոցիացիա ՍՊԸ-ի աշխատակից Գայանե Առուստամյանը՝ պարզելու, թե ինչու… Read More
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կոմունիկացրել է Մինասյանը և այլոք ընդդեմ Հայաստանի հայցը, որը վերաբերվում է Իրավունք թերթի տարածած ատելության և խտրականության քարոզին։ 2014թ․ Իրավունք թերթը «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը․ ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» հոդվածում հրապարակել էր Ֆեյսբուքի 60 օգտատերերի հիպեռհղումները՝ կոչ անելով նրանց… Read More
ԱՄՆ-ում հիմնված «Հավասարություն Հայաստան» (Equality Armenia) կազմակերպությունը դեկտեմբերի 2-ին դրամահավաք-երեկո էր կազմակերպել Փինք Արմենիային նվիրատվություն անելու նպատակով, և հավաքված 2500 դոլարը փետրվարի 26-ին փոխանցել է մարզերում համայնքների ստեղծման առցանց դրամահավաքին։ Փասադենայում անցկացված միջոցառմանը մասնակցել են ամերիկահայ մի շարք անվանի մարդիկ՝ արվեստագետներ, համայնքային առաջնորդներ, պաշտոնյաներ, որոնց ուրախ ժամանցն ապահովել են… Read More
Փետրվարի 1-ին Երևանի վարչական դատարանում տեղի ունեցավ Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն (Փինք Արմենիա) ընդդեմ Երևանի քաղաքապետարանի գործով նախնական դատական նիստը։ 2017թ․ մայիսի 27-ին «Նուշիկյան ասոցիացիա» գործակալությունը Երևանի քաղաքապետարանի պահանջով ապամոնտաժել էր Փինք Արմենիայի հետ կնքած պայմանագրի հիման վրա ԼԳԲՏ մարդկանց հանդեպ հանդուրժողականություն սերմանող սոցիալական գովազդները։ Նիստին քննարկվեց հայցվորի… Read More
Մինչև 2017թ․ օգոստոս անձի սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության համար 9 ֆիզիկական բռնության եղել, հղում անելով Փինք Արմենիային՝ գրում է «Հյումըն Ռայթս Վոչ» (ՀՌՎ) իրավապաշտպան կազմակերպությունը տարեկան զեկույցում։ Որոշ դեպքերում իրավապահ մարմինները բռնության դեպքերի առիթով հետաքննություն են սկսել, սակայն օրենքը սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով ատելության հարցագործությունների համար… Read More
Հունվարի 18-ից 20-ը տեղի ունեցավ Փինք Արմենիայի տարեկան ժողովը, որին մասնակցեց կազմակերպության ողջ անձնակազմը։ Երեք օրվա ընթացքում քննարկվեց և վերանայվեց կազմակերպության ռազմավարությունը, ամփոփվեց 2017թ․ իրականացրած գործողությունները և պլանավորվեց 2018թ․ անելիքներն, ըստ ռազմավարական ուղղությունների։ Քննարկվեց նաև ծառայությունների մատուցման, ֆինանսական, մարդկային ռեսուրսների քաղաքականությունները, ինչպես նաև մասնագիտական էթիկայի կանոնները։ Մինչև տարեկան ժողովը մենք… Read More