Archive

This is my archive

Նոյեմբերի 25-ին ազդարարվում է Ըննդեմ գենդերային բռնության 16-օրյակի սկիզբը

Ամեն տարի նոյեմբերի 25-ին ամբողջ աշխարհում նշվում է Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը, որով ազդարարվում է Ըննդեմ գենդերային բռնության 16-օրյակի սկիզբը։ Գենդերային հիմքով բռնությունը նպատակաուղղված ֆիզիկական ուժի կամ իշխանության կիրառումն է կամ դրա սպառնալիքը՝ պայմանավորված անձի գենդերով։ Վերջինս վերաբերում է հասարակությունում սահմանված առնականության և կանացիության որոշակի վարքագծերին և… Read More

Տրանս անձանց հիշատակի օր

Տրանս անձանց հիշատակի օրն ուղղված է հարգելու այն տրանս անձանց հիշատակը, որոնք կորցրել են իրենց կյանքն ատելության և բռնության պատճառով: Ամեն տարի նոյեմբերի 20-ին ակտիվիստներն ամբողջ աշխարհում իրականացնում են օրվան նվիրված տարբեր միջոցառումներ՝ մոմավառություններ, եկեղեցական ժամերգություններ, երթեր, գեղարվեստական ցուցահանդեսներ կամ ներկայացումներ, ֆիլմերի ցուցադրություններ՝ հարգելու տրանսֆոբիայի պատճառով սպանված տրանս անձանց հիշատակը:… Read More

Շուռնուխի գործը հնարավոր է վերաբացվի

2018 թվականի օգոստոսին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած բռնության դեպքով գործը մինչ այժմ վերջնական լուծում չի ստացել։ 2021 թվականի փետրվարին գործը երկրորդ անգամ կարճվել էր վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Հայաստանի ներպետական օրենսդրությամբ գոյություն ունի կարգավորում, որի համաձայն հանցանքից որոշակի ժամկետ անցնելու դեպքում տվյալ հանցանքն արդեն համարվում… Read More

Անցկացվեց 7-րդ ամենամյա «Ծիածան» ֆորումը՝ «Ամրապնդելով ԼԳԲՏ+ շարժումը» խորագրով

Այս տարի հոկտեմբերի 28-ից 30-ը կայացավ արդեն ավանդույթ դարձած 7-րդ «Ծիածան» ֆորումը։ Եռօրյա ֆորումին մասնակցելու համար գրանցվել էին ավելի քան 140 մասնակիցներ, որոնց թվում էին ինչպես ԼԳԲՏՔ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս, քվիր) անձինք, այնպես էլ նրանց ծնողները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, արվեստագետներ, ակտիվիստներ, իրավաբաններ, առողջապահական և հարակից ոլորտի մասնագետներ։ Այս տարվա… Read More

Քամինգ աութ․ առավելություններ և ռիսկեր

Քամինգ աութը կարևորագույն դեր ունի ԼԳԲՏ անձանց կյանքում։ Դա այն գործընթացն է, երբ մարդը հասկանում, ընդունում և գնահատում է իր սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության փաստն ինչպես ինքն իր, այնպես էլ հասարակության առջև։ Այնուամենայնիվ, քամինգ աութը դժվար գործընթաց է ԼԳԲՏ անձանց համար։ Քանի որ մեր հասարակության… Read More

Հոկտեմբերի 8-ը Լեսբիների միջազգային օրն է

Լեսբիների միջազգային օրը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 8-ին։ Սկզբնական շրջանում տոնը հիմնականում նշում էին Նոր Զելանդիայում և Ավստրալիայում։ Տարեցտարի այն սկսեցին նշել նաև աշխարհի ավելի քան 50 երկրներում։ Օրը նվիրված է լեսբի կանանց և նրանց խնդիրների շուրջ իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև լեսբի կանանց դերի արժևորմանն ու կարևորմանը։ Անհայտ է,… Read More

Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր

Ի՞նչ է ընտանեկան բռնությունը։ Ընտանեկան բռնությունը դաժան վերաբերմունքի ձև է ընտանիքի մի անդամի կողմից մյուսի նկատմամբ կամ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող մեկ զուգընկերոջ կողմից մյուսի նկատմամբ։ Ընտանեկան բռնությունը կարող է լինել ֆիզիկական, սեռական, էմոցիոնալ, տնտեսական, հոգեբանական գործողություն, սպառնալիք կամ հարկադրանքի այլ ձև։ Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը նշվում է… Read More

Բիսեքսուալ անձանց տեսանելիության օր

Բի տեսանելիության միջազգային օրը նշվում է ամեն տարի սեպտեմբերի 23-ին: Այն առաջին անգամ նշվել է 1999թ.՝ Իլգա-Եվրոպայի կողմից: Այնուհետև տոնն աստիճանաբար տարածվել է ամբողջ աշխարհով և այժմ նշվում է Գերմանիայում, Ճապոնիայում, Նոր Զելանդիայում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում: Պատմության ընթացքում մարդիկ ունեցել են տարբեր գրավչություններ․ այդպիսին է, օրինակ, մեկից… Read More

Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր

Ամեն տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիայի (ԻԿՄԱ) հետ համատեղ սեպտեմբերի 10-ը նշում է որպես Ինքնասպանությունների կանխարգելման համաշխհարային օր (World Suicide Prevention Day): Դրա նպատակն է նախաձեռնել, խրախուսել և աջակցել ինքնասպանության կանխարգելմանն ուղղված գործողություններն ամբողջ աշխարհում։ Ինքնասպանությունը համաշխարհային առողջապահության համար գլոբալ խնդիր է։ ԱՀԿ-ի տվյալներով՝ ինքնասպանությունների թիվը… Read More