Մեկնարկել է Փինքի նոր ռազմավարական պլանավորումը

24-01-2024

Փինքը սկսել է նոր ռազմավարական փաստաթղթի ձևավորման գործընթացը տարեկան պլանավորման ընթացքում։ Փինքի տարեկան պլանավորումները հնարավորություն են տալիս հանգամանորեն քննարկել առկա խնդիրներն ու հնարավորությունները, որոնց հիման վրա էլ կառուցվում է կազմակերպության հետագա գործունեությունը։

Դեռ անցած տարվա երկրորդ կեսին կազմակերպության աշխատակիցները՝ Խորհրդի հետ միասին, սկսեցին պլանավորման գործընթացը։ Միևնույն ժամանակ սկսվել է հայաստանաբնակ ԼԳԲՏ+ անձանց կարիքների գնահատման գործընթացը։

Այս բարդ, բայց միևնույն ժամանակ կարևոր գործով էլ սկսեցինք 2024 թվականը։ Հունվարի 15-17-ը Փինքի աշխատակիցները՝ գործընկեր կազմակերպությունից հրավիրված մասնագետի աջակցությամբ, ստեղծեցին նոր փաստաթուղթը։

Կազմակերպության աշխատակիցները տարին սկսեցին 2021-2023 թթ․ ռազմավարական պլանի գնահատումով, որի հիման վրա էլ վեր հանեցին հիմնական առաջնահերթությունները և ձևավորեցին նոր՝ 2024-2026 թթ․ ռազմավարական պլանը։

Կատարած աշխատանքների արդյունքում մենք հստակեցրեցինք այն ուղղությունները, որոնց շրջանակում շարունակելու ենք մեր գործունեությունը։

Թարմ ուժերով Փինքը կշարունակի նպաստել ԼԳԲՏ+ անձանց զորեղացմանը, բարեկեցությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը և խտրականությունից զերծ հասարակության ձևավորմանը։