Վերապատրաստում հոգեկան առողջության ոլորտում մասնագիտացող ուսանողների համար

30-01-2024

«Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն կազմակերպել էր եռօրյա վերապատրաստում հոգեկան առողջության ոլորտում մասնագիտացող ուսանողների համար։ Վերապատրաստման նպատակն էր բարձրացնել ապագա մասնագետների տեղեկացվածությունը և զգայունութունը սեռականությանն առնչվող թեմաների վերաբերյալ։

Դասընթացի ընթացքում մասնակիցները խորքային ուսումնասիրեցին սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության հարցերը և հոգեկան առողջության այն յուրահատուկ խնդիրները, որոնց բախվում են ԼԳԲՏ+ անձինք։ Համալիր մոտեցումն ուղղված էր զինելու հոգեկան առողջության ոլորտի ապագա մասնագետներին սեռականության հարցերին առնչվող զանազան աշխատանքային գործիքներով և գիտելիքներով։

Վերապատրաստման առանձնահատկությունը դրա ինտերակտիվ բնույթն էր։ Մասնակիցներն ակտիվ ներգրավվում էին քննարկումներում և դեպքերի վերլուծության աշխատանքներում, որը խրախուսում էր բաց երկխոսություն և գաղափարների փոխանակում։ Պրակտիկ աշխատանքն իրականացվում էր ոչ միայն տեսական գիտելիքների խորքային ըմբռնման, այլև պրակտիկ հմտությունների մարզման նպատակով։ Դրանց նպատակն այն էր, որ մասնակիցներն իրենց ավելի լավ պատրաստված զգան իրենց գործունեության ընթացքում լուծելու այն դժվարությունները, որոնք կապված են սեռականության տարբեր կողմերի հետ։

Վերապատրաստման ընթացքում հատուկ ուշադրություն էր դարձվում ստեղծելու ներառող և ապահով միջավայր քննարկելու զգայուն թեմաները։ Մասնակիցներից ստացված հետադարձ կապը ևս մեկ անգամ հաստատեց, թե որքան կարևոր են այն ջանքերը, որոնք ուղղված են աջակցող և հարգալից միջավայրի ստեղծմանը և սեռականության քննարկմանը։

Այս դրական փորձառությունը ամրապնդում է մեր որոշումը շարունակաբար զբաղվելու սեռականության վերաբերյալ իրազեկմամբ և զգայունության բարձրացմամբ ինչպես պրակտիկ մասնագետների, այնպես էլ իրենց ոլորտներում մասնագիտացող ուսանողների շրջանում։