Archive

This is my archive

Ներկայացվել է Հայաստանում «ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը» զեկույցը

Հուլիսի 11-ին տեղի ունեցավ ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում թեմայով կլոր-սեղան քննարկում։ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) առաքելության ղեկավար Ադամ Սթեֆանը բացման խոսքում ընգծեց, որ մարդու իրավունքների՝ ներառյալ ԼԳԲՏ անձանց, պաշտպանությունը ժողովրդավարության զարգացման գործընթացի հիմնասյուներից է։ Փինք Արմենիայի գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը նշեց, որ զեկույցը հրապարակվում է 2011թ-ից, սակայն… Read More

Զեկույց․ ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը, 2017թ․

«ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում, 2017թ.» զեկույցն ամփոփում է 2017թ. Փինք Արմենիայի արձանագրած և փաստաթղթավորած դեպքերը, ԼԳԲՏ անձանց հետ անցկացրած հարցազրույցների արձանագրությունները, դատական գործերի, համացանցում և ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները: ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարումը զեկույցում ներկայացված է հետևյալ կառուցվածքով. Մարդու իրավունքների պաշտպանության ազգային և միջազգային օրենսդրության այն հիմնական դրույթները,… Read More

ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների վերաբերյալ այլընտրանքային զեկույց ներկայացվեց ԵԽ

2010թ մարտի 31-ին Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները, ներառյալ Հայաստանի Հանրապետությունը, միաձայն ընդունել են սեռական կողմոնորշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության դեմ պայքարի CM/Rec (2010)5 հանձնարարականը։ Սույն հանձնարարականի ստորագրմամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնել ձեռնարկելու կոնկրետ քայլեր՝ բարելավելու ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրադրությունը Հայաստանում,… Read More

Մամիկոն Հովսեփյանը մրցանակ է ստացել Գալասի 20-ամյակին

Մոտ 180 հոգի ներկա էր Լոս Անջելեսի գեյերի և լեսբիների հայկական կազմակերպության (Գալասի) 20-ամյակին։ ԼԳԲՏՔ հայ համայնքը մտերմիկ միջավայրում շրջապատված էր ընկերներով և ընտանիքի անդամներով՝ նշելու ԼԳԲՏՔ հայերին զորացնելու 20 տարին։ Մամիկոն Հովսեփյանը և Ջեյմս Ադոմյանը Այս տարվա միջոցառման պատվո հյուրերն ու մրցանակիրներն էին՝ Փոփոխություններ բերողի մրցանակ։ Շնորհվել է Փինք… Read More

ԼԳԲՏ անձանց ծնողների հետ դասընթաց է անցկացվել

ԼԳԲՏ անձանց ծնողները  հանդիպել են մայիսի 25-27-ն Աղվերանում՝ մասնակցելու սեռականության դասընթացին։ Բացի սեռականության մասին տեղեկության տրամադրումից, դասընթացը նպատակ ուներ զարգացնելու ծնողների հմտությունները նույնասեռական զավակների հետ հարաբերություններում, ինչպես նաև ծանոթանալու, շփվելու ու կիսելու փորձն այլ ծնողների հետ, որոնք նույնպես ունեն նույնասեռական զավակներ։ Դասընթացին մասնակցած ծնողները բոլորը մայրեր էին, բայց առաջարկ և պատրաստակամություն եղավ, որ հետագայում հայրերն անպայման ներգրավվեն այսպիսի հանդիպումներին։ Read More

Հայաստանում օտարերկրյա դեսպանատները նշում են ԼԳԲՏ մարդկանց օրը

Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով Հայաստանում Արգենտինայի դեսպանատունը մայիսի 17-ին հյուրընկալել էր Փինք Արմենիայի նախագահ Նվարդ Մարգարյանին և գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանին։ Նրանք մասնակցել են դեսպանատան շենքի վրա ԼԳԲՏ անձանց խորհրդանշող ծիածան դրոշի բարձրացմանը։ Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան համերաշխություն է հայտնել աշխարհի ԼԳԲՏ անձանց՝ նշելով․ «ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքները մարդու իրավունքներ են և մարդու իրավուքները ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքներ են։ Մայիսի 17-ին Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանում Արգենտինայի դեսպանությունն ամրագրում է մարդու իրավունքների ու բազմազանության նկատմամբ իր հանձնառությունը` վերահաստատելով բոլոր մարդկանց իրավունքների հավասարությունը և խտրականության, քսենոֆոբիայի և ռասիզմի դեմ պայքարը: Մեր համերաշխությունն ենք հայտնում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք ամբողջ աշխարհում աշխատում են հանուն ԼԳԲՏԻ մարդկանց արժանապատիվ ու ազատ ապրելու հիմնարար իրավունքների: Այս առիթով, ի նշան վերոնշյալ օրվա` Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը բարձրացնում է ծիածան դրոշը»: Օրվան է անդրադարձել նաև Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը՝ Ֆեյսբուքի էջում դնելով ծիածան դրոշի նկարը և տարածելով դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի հայտարարությունը․ «Այսօր՝ մայիսի 17-ին նշվում է հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը։ Դաշնային կառավարությունն իր հետևողական ջանքերն է ներդնում ընդդեմ աշխարհում ԼԳԲՏԻ անձանց դեմ խտրականության: Մարդու իրավունքները ներառում են սեռական ազատ կողմնորոշման իրավունքը: Գերմանիայում լեսբիների, միասեռականների, երկսեռականների, տրանսսեռականների և ինտերսեռականների իրավահավասարության երկար և դժվարին գործընթաց է տեղի ունեցել: Ոչ միայն իրավականորեն է ապահովվել այս իրավահավասարությունը, այլ այն նաև հարստացրել է մեր հասարակությունը: Իմ շնորհակալությունը բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են բերում հանդուրժողականությանն ու խտրականության բացառմանը»,- ասված է դեսպանի հայտարարությունում։ Հայաստանում Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը մայիսի 16-ին հանդիպել էր Հայաստանի ԼԳԲՏ ակտիվիստների հետ, իսկ մայիսի 17-ին ուղերձ է հղել՝ կոչ անելով հարգել ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքները՝ ասելով․ «Ամենաուժեղ, ամենաանվտանգ և ամենաբարեկեցիկ հասարակությունները նրանք են, որոնցում բոլոր քաղաքացիները կարող են ապրել ազատ, առանց բռնության կամ խտրականության վախի, և որում բոլոր քաղաքացիները, ներառյալ ԼԳԲՏ անձինք, կարող են լիարժեք և ակտիվ դեր ունենալ հասարակության մեջ։ Յուրաքանչյուր անձ պետք է ունենա հավասար հնարավորություն կյանքում։ Ոչ ոք չպետք է առերեսվի խտրականության անարդար օրենքների, քաղաքականության և գործունեության արդյունքում։ Ոչ ոք չպետք է ենթարկվի խտրականության հիմքով ատելության խոսքերի, բռնության կամ ոտնձգության։ Փոքրամասնություն կազմող խմբերի ներկայացուցիչները պետք է ունենան հավասար հնարավորություններ քաղաքական և հասարակական կյանքում մասնակցություն ունենալու համար, այդ թվում ` առաջնորդող և ազդեցիկ պաշտոններում»։ ԱՄՆ դեսպանատունը ևս միացել է՝ Ֆեյսբուքի էջի հետնանկարում դնելով ծիածան դրոշի նկարը։ Read More

Ադրբեջանից հետո Հայաստանը վատագույնն է ԼԳԲՏԻ իրավունքների հարցում

Իլգա Եվրոպան հրապարկել է ամենամյա «Ծիածան Եվրոպա» զեկույցը, ըստ որի 49 երկրներում Հայաստանը 2017թ․ ցուցանիշներով նախավերջին տեղում է ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների ապահովման հարցում։ Թեև ԼԳԲՏԻ անձանց հարցում Հայաստանի օրենքներում ոչ հետընթաց է եղել, ոչ առաջընթաց, բայց Ռուսաստանը, որն անցած տարի էր նախավերջին տեղում, դրական փոփոխությունների արդյունքում 3 հորիզոնականով բարձրացել է, ինչի հետևանքով Հայաստանը մեկ աստիճանով նահանջել է՝ պահպանելով 7% ցուցանիշը։ Երկներում օրեսնդրական ակտերի հիման վրա իրավունքների ապահովումը ԻԼԳԱ Եվրոպանբաժանում է ըստ հետևյալ չափանիշների՝ հավասարության և հակախտրականության, ընտանիքին վերաբերող, ատելության հիմքով հանցագործության և ատելության քարոզի մասին, գենդերի իրավական ճանաչման և մարմնի ամբողջականության, քաղաքացիական գործունեությունն ապահովող և ապաստանի տրամադրման օրենքներով։ Ըստ ԻԼԳԱ Եվրոպայի, Հայաստանում ապահովվում է երկու դրույթ քաղաքացիական գործունեության և երկու դրույթ գենդերի իրավական ճանաչման և մարմնի ամբողջականության ոլորտներում ։ Դրանք են՝ առանց պետության խոչընդոտի միավորումների ստեղծման իրավունքը, ազատ խոսքի իրավունքը չսահմանափակող օրենքների բացակայությունը, տրանսգենդեր անձանց ամուսնության ապահովումը այլ գենդերի մարդու հետ և արհեստական բեղմնավորումը: Զեկույցում վերջին տեղում շարունակում է մնալ Ադրբեջանը՝ 5%-ով ցուցանիշով, Հայաստանին հաջորդում է Թուրքիան 9%-ով։ Առաջին տեղում կրկին Մալթան է՝ 91%-ով, որին հաջորդում են Բելգիան և Նորվեգիան՝ 79% և 78%-ով ցուցանիշներով։ Read More

Նշում ենք հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի օրը

2005թ․ սկսած մայիսի 17-ին աշխարհում նշվում է հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը, որի նպատակն է ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականությունները, բռնությունները և ճնշումների մասին իրազեկումն ամբողջ աշխարհում։ Դրա համար իրականացվում են մի շարք միջոցառումներ, որպեսզի բարձրացվի ԼԳԲՏ անձանց տեսանելիությունը՝ հանրային միջոցառումներով, լրատվամիջոցների հետ շփման, պետական պաշտոնյաների հետ քննարկումների, քաղաքացիական հասարակության ներգրավվման և այլ միջոցներով։ Մայիսի 17-ն է ընտրվել նշելու հոմոֆոբիայի դեմ պայքարը, քանի որ 1990թ․ այդ օրն է հոմոսեքսուալությունը հանվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների ցանկից։ 2009թ․ օրվա անվանն ավելացվել է նաև տրանսֆոբիայի դեմ պայքարը, իսկ 2015թ․՝ բիֆոբիայի։ Այժմ օրվա ամբողջական անունն է՝ հոմոֆոբիայի, տրանսֆոնիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր։ Հայաստանում մայիսի 17-ը սկսել են նշել 2010թ․՝ Կասկադում գունավոր փուչիկներ բաց թողնելով (Ծիածան ֆլեշմոբ)։ Տարիների ընթացքում ընդլայնվել են միջոցառումները, սակայն այս տարի հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը Փինք Արմենիան հանրային միջոցառումներ չի անի, բայց առցանց հարթակում մայիսի 14-21-ը կհրապարակի մի շարք տեսանյութեր և հոդվածներ։ Read More

ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը՝ Հայաստանում ԼԳԲՏ մարդու իրավունքների մասով

2017թ․ Հայաստանի միգրացիոն պետական ծառայությունը առաջին անգամ ընդունել է փախստականների, որոնք իրենց երկրներում ճնշումների են ենթարկվել սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով, այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների տարեկան զեկույցում։ Անդրադառնալով Հայաստանում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքներին, հաշվետվությունում նշված է, որ օրենսդրությունը ԼԳԲՏ անձանց  խտրականությունից, ատելության խոսքից, ատելության… Read More