This is my archive
«Ամնեսթի Ինթերնեյշընըլ» (ԱԻ) իրավապաշտպան կազմակերպությունը ԵԱՏՄ երկրներում՝ Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում (բացի Ռուսաստանից) հետազոտություն է իրականացրել՝ պարզելու ԼԳԲՏԻ իրավապաշտպանների վիճակը։ ԱԻ-ն գրում է, որ ուսումնասիրության արդյունքում, նրանք եկել են այն եզրահանգման, որ իրավապաշտպաններն ու ակտիվիստները, որոնք ուղղակիորեն զբաղվում են ԼԳԲՏԻ հարցերով «նվազ հավասար» են իրենց զգում, քան այլ հարցերով զբաղվող… Read More
Դեկտեմբերի 20-ին նշեցինք Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ի (Փինք Արմենիա) 10-ամյակը։
Միջոցառմանը տեղադրել էինք 10 սեղան, որոնց վրա, ըստ տարիների, ներկայացված էր Փինքի գործունեությունը, թե որ տարում ինչ է արվել ու ինչերի միջով է անցել կազմակերպությունը։
Ծնունդի ժամանակ Փինքի համար դրամահավաք էինք կազմակերպել, իսկ հագանակողներին նվերներ հանձվեցին՝ պոստերներ, գրքեր, «Ինչպես դու» ամսագրի համարներից, կախազարդ, «Լսիր ինձ» ֆիլմի սկավառակ։
Բացի դա, ծնունդին մրցանակներ հանձնվեցին Փինքի աջակիցներին։ Եվ այսպես, Փինքի լավագույն աջակից մրցանակին արժանացան՝
Հայաստանում Նորվեգիայի պատվո հյուպատոս Թիմոթի Սթրեյթը, որը կազմակերպության հիմնադրման օրից աջակցում է Փինքին։
Գրիգոր Սիմոնյանը, որը դեռ 2002թ․-ից, երբ հոմոսեքսուալ հարաբերությունները քրեորեն պատժելի էին, Հայաստանից ու սփյուռքից համախմբեց ԼԳԲՏ մարդկանց՝ հիմք դնելով Հայաստանում ԼԳԲՏ շարժմանը։
Լուսանկարիչ Նազիկ Արմենակյանը, որի «Մենակության շտամպը» լուսանկարչական գիրքը պատկերում է տրանս սեքս աշխատողների կյանքն ու խնդիրները։
Ռեժիսոր Գագիկ Ղազարէն՝ 10 ԼԳԲՏ մարդկանց մասին «Լսիր ինձ։ չպատմված պատմություններ ատելությունից անդին» վավերագրական ֆիլմը նկարելու համար։
Միկա Արտյանը, որը 2006թ․ վարում է Unzipped Gay Armenia բլոգը ու աշխարհին ներկայացնում Հայաստանում ԼԳԲՏ անձանց խնդիրները։
Լրագրող Արաքս Մամուլյանը՝ ԼԳԲՏ անձանց խնդիրներին անդրադառնալու համար։
Իրավաբան Վահան Բուռնազյանը, որը տարիներ ի վեր իր գիտելիքներն ու փորձն է փոխանցում կազմակերպության աշխատակիցներին, ինչպես նաև իր մեծ գրադարանով է կիսվել Փինքի հետ։
Իրավապաշտպան, լուսահոգի Միքայել Դանիելյանը, որը Հայաստանում առաջիններից էր, որ սկսեց զբաղվել ԼԳԲՏ մարդու իրավունքների պաշտպանությամբ ու մեծ դեր ունի Փինքի զարգացման հարցում։
Շնորհակալություն բոլոր ներկաներին, որ եկան կիսելու մեր ուրախությունը։ Իսկ հիմա շարժվենք միասին դեպի նոր տասնամյակ։ Read More
2017թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Փինք Արմենիան իրականացրել է երեք միջոցառում «#ՄենքԿապվածԵնք. մենախոսություններ» խորագրով: Միջոցառումների նպատակն էր հայաստանաբնակ ԼԳԲՏ անձանց և համախոհների խնդիրները և դժվարությունները հասանելի դարձնել. որքան էլ խնդիրները տարբեր են, այնուամենայնիվ մենք միայնակ չենք և կարող ենք կիսել միմյանց դժվարությունները և հաջողությունները: Մենախոսություններն անցկացվել են Երևանում (հոկտեմբերի 19), Վանաձորում (նոյեմբերի… Read More
Բարի օր բոլորին,
Սրտանց շնորհակալություն եմ հայտնում Փինք Արմենիայի թիմի անունից ջերմ շնորհավորանքների և մաղթանքների համար։
Փինք Արմենիայի հինադրման և գործունեության 10 ամյակը կարևորագույն պահ է մեզ բոլորիս համար։ Իհարկե, առաջին հերթին մենք նշում ենք մեր ծննդյան տարեդարձը, ինչպես նաև հիշում այն ճանապարհը, որով կազմակերպությունն անցել է , այն բոլոր հաջողություններն ու խոչընդոտները, որոնք մեզ ավելի փորձառու և հզոր են դարձրել։
Փինքի անցած 10 տարիներից յուրաքանչյուրը, հիրավի, կարելի է անվանել փոփոխության տարի։ Այդ փոփոխություններից յուրաքանչյուրը շատ կարևոր է թե՛ մեզ՝ կազմակերպության աշխատակիցներիս, թե՛ Հայաստանում ԼԳԲՏ անձանց կյանքի համար։ Սա դեռ չի նշանակում, որ փոփոխությունները բավարար են։ Ավելին, Փինքը շարունակելու է հիմնվել այդ փոփոխությունների վրա և շարունակել իր աշխատանքը, որովհետև սա լավագույն առիթն է մեզ համար ոչ միայն նայելու դեպի հետ՝ մեր անցած ճանաարհին, այլ նաև առաջ՝ դեպի մեր առաքելությունն ու տեսլականը։ Մեր գործունեության հիմքում մշտապես ընկած են եղել մեր արժեքները, փոփոխության հասնելու ցանկությունն ու հավատը, ինչպես նաև կազմակերպության յուրաքանչյուր աշխատակցի, անդամի, ինչպես նաև կամավորի ներդրած ջանքերը ամենաանիրատեսական մտքերը իրականություն դարձնելու համար։
Ինձ համար հատկապես կարևոր է տեսնելը, որ կազմակերպությունն օր օրի աճում է, կազմակերպության անդամների կարողությունները զարգանում են րոպե առ րոպե, ինչպես նաև անցյալ տարիների կուտակած փորձը հնարավորություն է տալիս մեզ լինել ավելի ճկուն և առավել արդյունավետ ձևով արձագանքել յուրաքանչյուր դեպքի, և որ այս ամենը մեր առօրյան է և ընթանում է զուգահեռաբար։
Մեր գործընկերները, ընկերները, ինչպես նաև ծանոթ բարեկամենրը մեզ շատ հաճախ են հարցրել, թե ինչպես է պատահել, որ մենք մոտիվացված ենք մնացել այս 10 տարիների ընթացքում։ Այս հարցի պատասխանը շատ ակնհայտ է մեզ համար․ մեզ համար կարևոր է յուրաքանչյուր մարդու արժանապատիվ ապրելու և ինքնադրսևորվելու իրավունքը մեր հասարակությունում, յուրաքանչյուր անհատի լինելն այնպիսին, ինչպիսին կա։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեզ բոլորիս, հատկապես Փինք Արմենիայի թիմին, խորհրդի անդամներին, ինչպես նաև կազմակերպության բոլոր ներկա և նախկին աշխատակիցներին և կամավորներին, ինչպես նաև, իհարկե, շնորհակալություն հայտնում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, ովքեր կազմակերպության հիմնադրման առաջին իսկ օրվանից հավատացել և աջակցել են կազմակերպությանը։
Միասին դեպի մի նոր տասնամյակ։
Նվարդ Մարգարյան Read More
Դեկտեմբերի 8-ին Երևանում տեղի ունեցավ Խոսում են համախոհները միջոցառումը, որի ընթացքում ԼԳԲՏ մարդկանց 10 համախոհ պատմեցին, թե ինչու իրենք հոմոֆոբ չեն, ինչու են աջակցում ԼԳԲՏ մարդկանց, ինչպես են սկսել ընկալել նրանց, նրանց հետ իրենց հարաբերությունների, համախոհ լինելու և ատելությունը վերացնելու կարևորության մասին։
Միջոցառմանը խոսել են բժիշկ, իրավաբան Հովհաննես Մադոյանը, լուսանկարիչ, լրագրող Անի Գևորգյանը, կենսաֆիզիկ Քնարիկ Թադևոսյանը, սոցիոլոգ Սոսի Գևոնեանը, սոցիալական աշխատող Ռուզաննա Ասլիկյանը, բժիշկ-սեքսապաթոլոգ Վահե Ասրյանը, հոգեբան Սիրանուշ Դավթյանը, գիտնական-հետազոտող Լուսինե Քարամյանը, իրավապաշտպան Իզաբելլա Սարգսյանը և Եվա Թովմասյանը։
Տեսնյութը կհրապարակվի 2018թ․ հունվարին։
Read More
Տեղեկացրել էինք, որ մշակույթի նախարարությունը մերժել էր ԼԳԲՏ մարդու իրավունքների պաշտպանության թեմայով գովազդները սոցիալական ճանաչել, սակայն մերժման նամակում չէր շարադրել Մշակույթի նախարարության պատասխան եզրակացությունը։
Նոյեմբերի 24-ին ուղարկված նամակում, հղում անելով գովազդի մասին օրենքին, առ այն, որ սոցիալական գովազդ համարվելու համար կարևոր է, որ այն ներկայացնի մարդու իրավունքների, սոցիալական պաշտպանության տարրեր, և որ դրա նպատակն է սոցիալական խնդրի, փաստի, վարքականոնի վերաբերյալ կամ բացասական երևույթի կանխարգելման, վեջինի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին հասարակությանն իրազեկելն է, մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ ԼԳԲՏ թեմայով գովազդները պարունակում են․«Հասարակության մի խավի՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց գոյության, հասարակության մեջ ինտեգրված լինելու մասին գովազդ, որոնք որևէ հանրային կարևորության խնդրի չեն անդրադառնում և սոցիալական իրազեկման տարր չեն պարունակում»։
Շարունակելով, սոցիալական գովազդի ճանաչման հանձնաժողովից, հայտնում են․ «Հարկ է փաստել նաև, որ ներկայումս հասարակությունը հեռուստահաղորդումների, սոցիալական կայքերի և տեղեկատվական այլ միջոցներով տեղեկացված է ինչպես ավանդական, այնպես էլ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց գոյության մասին, հետևաբար տվյալ պարագայում բացակայում է դրա մասին առհասարակ գովազդի տեսքով հասարակությանը իրազեկելու անհրաժեշտությունը»։
Բացի այդ, հանձնաժողովի հիմնավորումներից է, որ․ «Ներկայացված գովազդի նախագծերը ոչ միայն գովազդում քարոզում են հանրությանը այդ խավի գոյության մասին, այլև բացահայտ գովազդում են ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզող մի շարք կազմակերպությունների․ գովազդի նախագծերում զետեղված են կազմակերպությունների համացանցային կայքերի, ցանցերի հասցեներ և տեսահոլովակների QR - կոդեր»։
Սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին կից ստեղծված հանրապետական հանձնաժողովը 0 կողմ, 0 ձեռնպահ և 11 դեմ ձայնով է մերժել երեք գովազդները սոցիալական ճանաչելու դիմումը։ Այդ գովազդներ են՝ «Դու ուզում ես, որ բոլորը երջանիկ լինեն, ուրեմն մաղթիր մեզ երջանկություն», «ԼԳԲՏ անձինք անտեսանելի չեն։ Դուք հանդիպում եք նրանց ամեն օր» և «Տրանս անձինք մեր հասարակության մասն են» անվամբ տեսանյութերն ու պաստառները։
Պատասխանը ստորագրված է հանձնաժողովի նախագահ Ա․ Պողոսյանի և քարտուղար Ա․ Բաբախանյանի անունով։
Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն (Փինք Արմենիա) փաստի առիթով պատրաստվում է դիմել վարչական դատարան։
2017թ․մայիսի 27-ին ԼԳԲՏ թեմայով գովազդային պաստառները քաղաքապետարանի որոշմամբ ապամոնտաժվեցին՝ պատճառաբանությամբ, որ դրանք ապօրինի են տեղադրվել։ Գովազդները հեռացնելու համար Փինք Արմենիան քաղաքապետարանի դեմ հայց է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան, որն այժմ գտնվում է դատարանի վարույթում։ Read More
ՀՀ քրեական նոր օրենսգրքի քննարկումների առիթով Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ մի շարք առաջարկություններ է արել, որոնք ներկայացնում ենք ստորև։ Առաջարկում ենք 72-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը վերաձևակերպել՝ հետևյալ խմբագրմամբ՝ Հանցանքը գաղափարախոսական, ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական, ինչպես նաև սեռական կողմնորոշմամբ և/կամ գենդերային ինքնությամբ պայմանավորված ատելության, անհանդուրժողականության… Read More
ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի հոգևորական Հայր Վազգեն Մովսեսյանը դարձել է ԼԳԲՏ իրավապաշտպան «Հավասարություն Հայաստան» կազմակերպության խորհրդի անդամ, հայտնում է «Ասբարեզը»։
Հայր Մովսեսյանը վաղուց է խոսում նույնասեռականների մարդու իրավունքների պաշտպանության կարևորության մասին։ Հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր մամուլի և սոցիալական մեդիայի միջոցով նա քարոզում է, որ սերը բոլորի համար է։
Նրա սերը չի սահմանափակվում միայն հայերով կամ հետերոսեքսուալներով, գրում է թերթը։ Խոսելով ամուսնության հավասարության մասին՝ նա ասել է․ «Հիսուսն ասել է սիրեք միմյանց, ու չկա ոչ մի բացառություն․․․ որևէ այլ դրույթ գոյություն չունի»։
Իհարկե նրա դեմ հարձակումներ քիչ չեն եղել, սակայն Հայր Մովսեսյանի շուրջ ամենամեծ աղմուկը բարձրացավ, երբ 2015թ ԱՄՆ-ում նույնասեռ ամուսնությունները օրինականացնելուց հետո նա ասաց․
«Հիսուսն Ավետարանում հոմոսեքսուալության հետ կապված ոչինչ չի ասել։ Հիսուսը ոչ խոսել է հոմոսեքսուալների մասին, ոչ էլ հոմոսեքսուալության դեմ է որևէ բան ասել, հետևաբար եկեղեցին չի կարող նույնասեռ ամուսնությունների դեմ դրույթներ հորինել»
Բացի իր առօրյա աշխատանքից, նա նաև հիմնել է «Ուրիշի կոշիկներում» կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել աշխարհի մարդկանց, որոնք դժվար կացության մեջ են։ Նա այդ գործունեությունը սկսել է որպես պատասխան Հայոց ցեղասպանությանը, քանի որ նա հավատում է՝ մարդիկ, որոնք անցել են դժոխքով, պատասխանատու են այլոց հանդեպ անարդարությունների դեմ գործել։
Լուսանկարը՝ «Ասբարեզից»
Աջից՝ Հայր Վազգեն Մովսեսյանը, ձախից՝ «Հավասարություն Հայաստան» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Աբելյանը Read More
Մշակույթի նախարարությունը մերժել է ԼԳԲՏ թեմայով երեք գովազդները սոցիալական ճանաչելու Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ի (Փինք Արմենիա) դիմումը։
«Դու ուզում ես, որ բոլորը երջանիկ լինեն, ուրեմն մաղթիր մեզ երջանկություն», «ԼԳԲՏ անձինք անտեսանելի չեն։ Դուք հանդիպում եք նրանց ամեն օր» և «Տրանս անձինք մեր հասարակության մասն են» անվամբ տեսանյութերն ու պաստառները սոցիալական գովազդ չեն ճանաչվել՝ հիմնվելով սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին կից ստեղծված հանրապետական հանձնաժողովի եզարկացության վրա։
Եզրակացությունը, սակայն, կցված չէ նախարարության ուղարկած նամակում։
Փինք Արմենիան նոյեմբերի 14-ին կրկին մշակույթի նախարարություն է դիմել՝ ստանալու մերժման եզրակացությունը։ Պատասխանը ստանալուն պես կհայտնենք մանրամասները։
2017թ․մայիսի 27-ին ԼԳԲՏ թեմայով գովազդային պաստառները քաղաքապետարանի որոշմամբ ապամոնտաժվեցին՝ պատճառաբանությամբ, որ դրանք ապօրինի են տեղադրվել։ Գովազդները հեռացնելու համար Փինք Արմենիան քաղաքապետարանի դեմ հայց է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան, որն այժմ գտնվում է դատարանի վարույթում։ Read More