Լրամփոփ | փետրվար 2024
Մենք ուրախ ենք տեղեկացնել Փինքի բոլորովին նոր կայքի գործարկման մասին: Բացահայտեք թարմ, նորարարական և հարմար կայքը, որն այժմ ավելի դյուրին է օգտագործել, քան երբևէ:
Ուսումնասիրեք մեր ռեսուրսները, տեղեկացեք նորություններին և իմացեք ավելին մեր աշխատանքի մասին: Մենք հավատարիմ ենք մեր համայնքի համար անխափան աշխատանքներն ապահովելուն, և այս վեբկայքի բարելավումը միայն ձեզ ավելի լավ ծառայելու մեր ջանքերի մի մասն է:
Հետագայում ավելի շատ ռեսուրսներ և տեղեկատվություն կավելացվեն մեր pinkarmenia.org կայքում։ Հետևեք մեր աշխատանքներին ու ինքներդ տեսեք այն փոփոխությունները, որոնք մենք կատարում ենք:
ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել է Սալման Մուկաևին փախստական կարգավիճակ և ապաստան տալ
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանն աննախադեպ վճիռ է կայացրել։ SK-SOS-ի ջանքերի և Փինքի իրավաբանական աջակցության շնորհիվ 29.01.2023թ-ին Վարչական դատարանը բավարարեց Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ազգությամբ չեչեն Սալման Մուկաևի հայցն ընդդեմ Միգրացիոն ծառայության, որը մերժել էր անձին ապաստան տրամադրել։ Դատարանի վճռի համաձայն՝ Միգրացիոն ծառայությունը պարտավորվում է Սալման Մուկաևին ճանաչել փախստական և տրամադրել ապաստան՝ այն հիմնավորմամբ, որ նա, Չեչնիա վերադառնալու պարագայում, իր սեռական կողմնորոշման պատճառով կենթարկվի հետապնդումների։
Իր վճռով Դատարանը նախ փաստել է, որ անվիճելի է հայցվորի՝ սոցիալական որոշակի խմբի պատկանելության համար Չեչնիայի տեղական իշխանությունների կողմից հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղի պատճառով այնտեղ վերադառնալու անհնարինությունը: Դատարանը շեշտել է նաև, որ Մուկաևի կողմից ներկայացված տվյալները, մի կողմից՝ իր սեռական կողմնորոշման, մյուս կողմից՝ Ռուսաստանի Դաշնությունում և Չեչնիայում տիրող իրավիճակի վերաբերյալ, վկայում են, որ նույնիսկ եթե հայցվորի նկատմամբ քրեական հետապնդումը առնչություն չունենա նրա սեռական կողմնորոշման հետ, միևնույն է, հայցվորի ազատությունը և անձնական անձեռնմխելիությունը վտանգված կլինեն։
Մանրամասները՝ այստեղ։
Միգրացիոն ծառայությունը պարտավորվում է փախստականի կարգավիճակակ տրամադրել Իրանի քաղաքացուն` սեռական կողմնորոշման հիմքով
Փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության Վարչական դատարանը կրկին կայացրել է վճիռ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության դեմ` վերջինիս պարտավորեցնելով փախստական կարգավիճակ և ապաստան տրամադրել Իրանի քաղաքացու` վերջինիս սեռական կողմնորոշման հիմքով։ Դատարանը իր վճռում հղում կատարելով Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին, ինչպես նաև փախստականների և ապաստանի վերաբերյալ ՀՀ օրենսդրությանը, վերահաստատել է Հայաստանի պարտավորությունը` պատշաճ ուսումնասիրել անձի քաղաքացիության երկրում տիրող օբյեկտիվ իրավիճակը ու վտանգները և տուժողի անձով պայմանավորված սուբյեկտիվ վախերը իր կյանքի կամ առողջության նկատմամբ հնարավոր ռիսկերից, որոնք անհնար են դարձնում անձի վերադարձը իր ծագման երկիր։ Այսպիսով, դատարանը, արժանահավատ համարելով հայցվորի հայտնած տեղեկությունը իր սեռական կողմնորոշման մասին, մանրակրկտորեն մեջբերել է հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հրապարակած տվյալները Իրանում ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի, ազատազրկում երևի, հետապնդումների, ընդհուպ մինչև` մահապատժի հնարավորության վերաբերյալ։ Դատարանը եզրահանգել է, որ տվյալ պարագայում Իրանը հանդիսանում է ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ հետապնդման ուղղակի սուբյեկտ։
Վերապատրաստում հոգեկան առողջության ոլորտում մասնագիտացող ուսանողների համար
«Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն կազմակերպել էր եռօրյա վերապատրաստում հոգեկան առողջության ոլորտում մասնագիտացող ուսանողների համար։ Վերապատրաստման նպատակն էր բարձրացնել ապագա մասնագետների տեղեկացվածությունը և զգայունութունը սեռականությանն առնչվող թեմաների վերաբերյալ։
Դասընթացի ընթացքում մասնակիցները խորքային ուսումնասիրեցին սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության հարցերը և հոգեկան առողջության այն յուրահատուկ խնդիրները, որոնց բախվում են ԼԳԲՏ+ անձինք։ Համալիր մոտեցումն ուղղված էր զինելու հոգեկան առողջության ոլորտի ապագա մասնագետներին սեռականության հարցերին առնչվող զանազան աշխատանքային գործիքներով և գիտելիքներով։
Մանրամասները՝ այստեղ։