Archive

This is my archive

ԱՄՆ պետքարտուղարության 2022թ․ զեկույցը Հայաստանում ԼԳԲՏ+ մարդու իրավունքների վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի կողմից վերջերս հրապարակված մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցը լույս է սփռում Հայաստանում մարդու իրավունքների ներկա իրավիճակի վրա։ Զեկույցում ներառված մարդու իրավունքների էական խնդիրների թվում մտահոգիչ է ԼԳԲՏ+ անձանց վիճակը Հայաստանում։ Զեկույցում նշվում է, որ Հայաստանում ԼԳԲՏ+ անձինք բախվում են… Read More

ԳԲՏ անձինք շարունակում են ճնշված մնալ բանտերում

ՀՀ-ում քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը, որին անդամակցում է նաև Փինքը, հրապարակել է 2021թ․ տարեկան հաշվետվությունը։ Խումբը 2021թ․ դիտարկել է բանտերում գտնվող գեյ, բիսեքսուալ և տրանս անձանց պահման պայմանները, նրանց նկատմամբ վերաբերմունքը և պարզել, որ 2021թ․ ընթացքում ԳԲՏ անձանց նկատմամբ խտրականությունը չի վերացել։ Ըստ հաշվետվության՝ ԳԲՏ… Read More

Գիրք մեր ծնողների համար

Բեռնել գիրքը Փետրվարի 19-ը Հայաստանում գիրք նվիրելու օրն է։ Այս օրը մտերիմ մարդիկ միմյանց գիրք են նվիրում, և այդպիսով տարեցտարի զարգացնում գիրք նվիրելու ավանդույթը։ Օրը նաև հիանալի հնարավորություն է խթանելու սերն ընթերցանության ու գրքի նկատմամբ, ինչպես նաև նոր սերունդներին հաղորդակից դարձնելու գրականությանն ու հոգևոր-մշակութային արժեքներին։ Այս տարի… Read More

Հանրային հեռուստաընկերությունը խախտել է Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների Էթիկական սկզբունքների կանոնագրի դրույթները

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը, քննելով «Փինք» ՀԿ -ի դիմումը Հանրային հեռուստաընկերության «Տարբեր կարծիքներ Աստղիկ Սարգսյանի հետ» հաղորդաշարի 2022թ․ հոկտեմբերի 24-ին հեռարձակված «Ողբերգության պատճառները. ինչպես խուսափել կրկնությունից» խորագրով թողարկման վերաբերյալ, գտել է, որ հեռուստաընկերությունը խախտել է Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների Էթիկական սկզբունքների կանոնագրի դրույթները։ Հաղորդումը, մասնավորապես, վերաբերում էր 2022թ․ հոկտեմբերի… Read More

Փինքի 2023 թ․ տարեկան պլանավորումը

2023 թ․ հունվարի 18-ից 21-ը Փինքի երևանյան և մարզային գրասենյակների աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցավ հերթական տարեկան պլանավորումը։ Պլանավորման ընթացքում Փինքի աշխատակազմի կողմից քննարկվեցին կազմակերպության գործունեությանն առնչվող արդիական հարցերը։ Հետադարձ հայացք նետելով նախորդ տարվա ձեռքբերումներին և խնդիրներին՝ կատարեցինք 2023 թ․ տարեկան պլանավորումը, որը հիմնված է Փինքի ռազմավարական ուղղությունները զարգացնելու և բարելավելու… Read More

Հյումն ռայթս ուոթչը հրապարակել է տարեկան զեկույցը

2022 թ․-ը Հայաստանում լի էր զանազան իրադարձություններով և մարտահրավերներով, որոնց արդյունքում երկրում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների կտրուկ աճ գրանցվեց։ «Հյումն ռայթս ուոթչ» իրավապաշտպան կազմակերպությունը ստանձնել է Հայաստանում 2022 թ․ տեղի ունեցած իրադարձությունների ուսումնասիրությունը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից և հրապարակել իր հերթական զեկույցը Հայաստանում տիրող մարդու իրավունքների… Read More

Տարվա ձեռքբերումները

Ահա և ավարտին մոտեցավ 2022 թվականը։ Երկրի անվտանգության հարցերն ու քաղաքական մարտահրավերները զգալի ազդեցություն ունեցան նաև կազմակերպության ընդհանուր գործունեության վրա, սակայն մենք կարողացանք շարունակել մեր աշխատանքները՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության և համերաշխության մթնոլորտի ձևավորման։ Անցնող տարին ճանապարհում ենք խոստումնալից արդյունքներով, իսկ հաջորդ տարի մտնում ենք ավելի լավ ակնկալիքներով։… Read More

Պաշտպանել նրանց, ովքեր պաշտպանում են մեր իրավունքները

Դեկտեմբերի 9-ը միջազգայնորեն նշվում է որպես իրավապաշտպանների օր։ Նման օրվա առանձնացումը խոսում է նրա մասին, որ իրավապաշտպանների դերը կարևոր է հասարակության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, իրավունքի գերակայության խթանման և իրավահավասարության ամրապնդման գործում։ Անկախ այն բանից, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, առանձին խմբեր սեփական օրակարգը առաջ տանելու համար… Read More

Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման հարցերով կոմիտեն Հայաստանին առաջարկել է ապահովել ԼԲՏ կանանց պաշտպանությունը

ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման հարցերով կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) այս տարի իր 83-րդ շրջափուլի ընթացքում ուսումնասիրել է Հայաստանում կանանց իրավունքների իրադրությունը։ Պետության կողմից ներկայացված զեկույցի, ՄԱԿ-ի այլ կառույցների կողմից տրամադրված տեղեկությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացրած տվյալների հիման վրա Կոմիտեն ամփոփել է իր դիտարկումները՝ պետությանը ներկայացնելով համապատասխան… Read More