Archive

This is my archive

Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր

Ամեն տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիայի (ԻԿՄԱ) հետ համատեղ սեպտեմբերի 10-ը նշում է որպես Ինքնասպանությունների կանխարգելման համաշխհարային օր (World Suicide Prevention Day): Դրա նպատակն է նախաձեռնել, խրախուսել և աջակցել ինքնասպանության կանխարգելմանն ուղղված գործողություններն ամբողջ աշխարհում։ Ինքնասպանությունը համաշխարհային առողջապահության համար գլոբալ խնդիր է։ ԱՀԿ-ի տվյալներով՝ ինքնասպանությունների թիվը… Read More

Տեղի ունեցավ Վիքիպեդիա հանուն խաղաղության. քվիր [խմբագրում] երիտասարդական փոխանակման ծրագիրը

Օգոստոսի 2-ից 10-ը Վիեննայում հաջողությամբ իրականացվեց երիտասարդական փոխանակման ծրագիր, որին մասնակցեցին նաև 5 երիտասարդներ Հայաստանից։ Ամառային ճամբարի ընթացքում Վիքիպեդիայում հոդվածների խմբագրման և ստեղծման շուրջ հավաքվել էին Հայաստանում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և Թունիսում ապրող երիտասարդներ: Վիքիպեդիան ազատ բովանդակությամբ բազմալեզու հանրագիտարան է, որը ստեղծում են Վիքիպեդիա կայքից օգտվողները՝ ազատ խմբագրման ձևաչափով։ Ըստ… Read More

Իրավաբանական աջակցության և իրավախախտումների կիսամյակային ամփոփագիր

2022 թ․ հունվարից հունիս ամիսների ընթացքում Փինքի իրավաբանները և փաստաբանները տրամադրել են 147 իրավաբանական խորհրդատվություն և արձանագրել են սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության նկատմամբ խտրականությամբ զուգորդված 22 իրավախախտում։ Փինքը կարևորում է ԼԳԲՏ համայնքի յուրաքանչյուր անդամի իրավունքների պաշտպանվածությունը։ Այս նպատակով կազմակերպությունը տրամադրում է իրավաբանական օգնություն՝ խորհրդատվություններ իրավունքների… Read More

Ընտանեկան բռնության դեպք Երեւանում

Հայաստանում ԼԳԲՏ անձինք շարունակում են բռնության ենթարկվել հասարակական տարբեր ոլորտներում՝ ներառյալ ընտանիքում, կրթական հաստատություններում, աշխատավայրում, մինչև իսկ փողոցում։ Չնայած նրան, որ ենթադրելի է, որ ընտանիքի անդամները պետք է որ ավելի հանդուրժող վերաբերմունք ցուցաբերեն իրենց ԼԳԲՏ զավակների հանդեպ, այնուամենայնիվ, ընտանեկան բռնության դեպքերի թիվն աճ է գրանցում ճիշտ այնպես, ինչպես սոցիալական այլ… Read More

Տրանս կնոջ նկատմամբ բռնության գործով բողոք է ներկայացվել ՄԻԵԴ

Հայաստանում տրանս անձանց նկատմամբ տեղի ունեցող հանցագործությունները շարունակում են անպատիժ մնալ։ Ամեն տարի արձանագրվում են բազմաթիվ բռնության դեպքեր, որոնք մի կողմից ուղեկցվում են հասարակության կողմից քննադատական վերաբերմունքով, իսկ մյուս կողմից՝ իրավապահ մարմինների՝ քրեական գործերին ոչ պատշաճ ընթացք տալով, ինչի արդյունքում հանցագործությունների թիվն աճում է, իսկ հանցագործները մնում են անպատիժ։ Մինչ… Read More

Երևանում սեռական բռնության են ենթարկել տրանս անձի

Ամեն տարի Հայաստանում արձանագրվում են տրանս անձանց իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքեր։ Բացառություն չէ նաև 2022 թվականը․ այս տարվա ընթացքում արդեն իսկ տեղի են ունեցել բազմաթիվ ոտնձգության և իրավախախտումների դեպքեր տրանս անձանց նկատմամբ։ Տրանս անձանց հանդեպ տեղի ունեցող բռնության դեպքերը տարբեր բնույթ ունեն՝ ընտանեկան բռնություն (ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական և այլն), սոցիալական… Read More

Ոչ բինար անձանց միջազգային օր

Ոչ բինար անձանց միջազգային օրը նշվում է ամեն տարի հուլիսի 14-ին: Օրվա հիմնական նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը ոչ բինար անձանց մասին և այն դժվարությունների, որոնց նրանք բախվում են ամբողջ աշխարհում: Բազմաթիվ մշակույթներում և կրոնական ավանդույթներում գենդերն ընկալվում է որպես բինար (երկբևեռ) համակարգ, որի բևեռներում կնոջ և տղամարդու իրարամերժ կատեգորիաներն են:… Read More

Գլոբալ հավասարության խորհրդի առաջարկները Հայաստանի օրենսդրությունը բարելավելու ուղղությամբ

Գլոբալ հավասարության խորհուրդը, որը ԱՄՆ-ում գործող մարդու իրավունքների և ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կոալիցիա է, «Հանուն Ժողովրդավարության» գագաթնաժողովին ընդառաջ, համագործակցելով «Ֆրանկլին և Մարշալ գլոբալ բարոմետր» հետազոտական կազմակերպության հետ, պատրաստել է գագաթնաժողովին մասնակցող 110 երկրների մասին զեկույցներ: Զեկույցները գնահատում և հստակ չափում են ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանությանն… Read More

ԼԳԲՏ անձանց ծնողների հետ աշխատանքի առանձնահատկությունները

Ծնողը հաճախ երեխայի սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության բացահայտումից հետո անցնում է մի փուլով, որտեղ բախվում են նրա՝ իր երեխայի մասին ունեցած սպասելիքները և իրականությունը։ Այստեղ մասնագետների դերն ու նշանակությունը առավել կարևոր են։ Հետազոտություններն իրենց հերթին ցույց են տալիս, որ վերապրման փուլերի տևողությունը կարող է տարբեր լինել, հետևաբար, հայրիկների և… Read More