This is my archive
Այս տարի ևս Փինքի ծառայությունները ակտիվ ընթացք են ունեցել առաջին կիսամյակում։ Բացի կազմակերպության ընթացիկ ծրագրերի ֆինանսական աջակցությունից, մեծ դեր է խաղացել նաև Գլոբալ գիվինգ հարթակում անհատ դոնորների կատարած հանգանակությունները, որոնք օգնել են մեզ շարունակական ծառայություններ տրամադրել ԼԳԲՏ+ անձանց։ Սոցիալական աշխատողը տրամադրել է 145 խորհրդատվություն, իսկ կարիքի դեպքում՝ ուղղորդել Փինքի… Read More
5-րդ տարին անընդմեջ oգոստոսի 3-ը նշվում է որպես ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանության ազգային օր: Այս օրը կարևոր է, քանի որ այն ընդգծում է ԼԳԲՏ+ անձանց հավասար իրավունքների և պաշտպանության համար մղվող շարունակական պայքարը Հայաստանում: Օրվա նախապատմությունը կապված է 2018 թ․ օգոստոսի 3-ին Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում տեղի ունեցած բռնության… Read More
Հուլիսի 8-18-ը Նյու Յորքում, ԱՄՆ տեղի է ունեցել Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորում (ԲՄՔՖ) 2024-ը, որը Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ)-ի կենտրոնական հարթակն է համաշխարհային մակարդակում հետևելու և դիտարկելու Կայուն զարգացման 2030 օրակարգի իրացման և Կայուն զարգացման նպատակններին (ԿԶՆ-ներ) հասնելու ընթացքը։ Փինքի… Read More
Ավելի քան 150 մասնակից, տասնյակ զուգահեռ քննարկումներ ու աշխատարաններ, ինչպես նաև 4 պանելային քննարկում՝ 20 հիմնական խոսնակներով․ այսպիսի հագեցած օրեր ենք ունեցել 2024թ․ հուլիսի 12-ին և 13-ին Երևանում անցկացվող 9-րդ հայկական Ծիածան ֆորումի ժամանակ։ Ամեն տարի ֆորումին մասնակցել ցանկացողների թիվն աճում է, ինչը մեզ ավելի է ոգևորում և ընդգծում միջոցառման… Read More
Հպարտության ամսվա շրջանակում, տեղի ունեցավ ամենամյա չորրորդ Հպարտության ճամբարը։ Այս տարվա ճամբարը կառուցվել էր փոխհարաբերությունների և համաձայնության թեմայի շուրջ։ Այս անգամ ճամբարը միավորեց Երևանում և մարզերում բնակվող 16 ԼԳԲՏ+ անձանց և համախոհներին։ Թեմայի բավանդակությունը հնարավորություն էր տվել ճամբարի ընթացքում ընդգրկելու նաև քվիր և նույնասեռ զույգերին, որպեսզի նրանք կիսվեն իրենց փորձով… Read More
2024 թվականի փետրվարի 3-ին մեղադրյալն իր ընկերոջ հետ միասին, ուղղակի դիտավորությամբ մարմնական վնասվածք հասցնելու նպատակով, հարձակվել է նույնասեռական անձի վրա՝ իմանալով վերջինիս սեռական կողմնորոշման մասին։ Կազմակերպության կողմից արձանագրված դեպքերից առաջինն է, որի շրջանակներում անձանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ տուժողին դանակով մարմնական վնասվածք է պատճառվել՝ նույնասեռական լինելու հանգամանքով… Read More
Մայիսի 17-ը Հոմոֆոբիայի, բիֆոբիայի ու տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է, որի խորհուրդն է համախմբել ԼԳԲՏ անձանց, իրավապաշտպանների և այլ շահագրգիռ կողմերի ջանքերն ու պայքարը՝ բարձրաձայնելու ԼԳԲՏ անձանց նկատմամբ ոտնահարումները և ստեղծելու խտրականությունից, ատելությունից ու անհանդուրժողականությունից զերծ և ներառական հասարակություն։ Օրվա խորհրդին համապատասխան մայիսի 17-ին տեղի ունեցավ «Փինք» իրավապաշտպան հասարակական… Read More
«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, յուրաքանչյուր տարի ամփոփելով ԼԳԲՏ անձանց տրամադրված ծառայությունների ընթացքում փաստագրված իրավախախտումները, պատրաստում է զեկույց ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ Զեկույցը, մասնավորապես, հիմնված է ինչպես շահառուների կողմից ներկայացված դիմումների միջոցով ստացված տվյալների, այնպես էլ կազմակերպության կողմից իրականացվող մշտադիտարկման արդյունքների վրա։ Զեկույցի առաջին մասում ամփոփված են արձանագրված իրավախախտումները,… Read More
Մայիսի 15-ին Իլգա Եվրոպայի կողմից հրապարակված Ծիածան քարտեզը, որը դասակարգում է 49 եվրոպական երկրները ԼԳԲՏԻ մարդու իրավունքների ասպարեզում ունեցած օրենսդրական զարգացումների վերաբերյալ, ցույց է տալիս, որ մի կողմից Եվրոպայում ավտորիտար առաջնորդները շարունակում են օգտագործել ԼԳԲՏԻ անձանց հարցերը որպես քավության նոխազ՝ բաժանելով հասարակության անդամներին և մոբիլիզացնելով իրենց ընտրազանգվածը, միևնույն ժամանակ,… Read More